Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Կիպրոսին 1։1, իսկ Արցախը չի մոռացվել Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է ՀԱՊԿ-ից դուրս մնալը ճանապարհ է դեպի շատ արյունալի պատերազմ. Բենիամին Մաթևոսյան
«ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը Աֆրիկյան երկրների ստանդարտներից շատ քիչ է տարբերվում. Երվանդ Բոզոյան Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների հարցերով ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ականները, իրենք՝ իրենցով «քննարկում են» ԹՐԻՓՓ ծրագիրն առաջ մղելու համար նախատեսած փաթեթը Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պատերազմ Արցախում
Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված է եղել հետ կանգնել որոշումից․ «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել, հեռանալ․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ստեփանավանցիները վրդովված են «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ․ «Հրապարակ» Անվտանգային համակարգը փոխում ես թեյի բաժակով. Ռուբեն Մելքոնյան Հարձակում 2–րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա. «Շևրոլե»–ի վարորդը թքել է նրա վրա, քաշքոց է սկսվել (վիդեո) Երևանում բացվեց «Ձայներ մոռացության դեմ. զանգվածային հանցագործությունների զոհերը անպատժելիության դարաշրջանում» համաժողովը ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում. Աբրահամյան Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Կիպրոսին 1։1, իսկ Արցախը չի մոռացվել Թիվ 22 ավտոբուսի վարորդը վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է, ապա վթարի ենթարկվել «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է Իրանը սպառնալիք կհամարի ցանկացած տարածք, որտեղից օդ են բարձրանում ամերիկյան ինքնաթիռները. Ռեզաի Զախարովան «հորինվածք» է անվանել Հայաստանի հարցումներին ի պատասխան ՀԱՊԿ-ի լռության մասին Սիմոնյանի խոսքերը Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Ընդդիմության գլխավոր սխալը կլինի Փաշինյանի առաջարկին սպասելը և հետո միայն որոշելը, թե ինչպես արձագանքել դրան ՀԱՊԿ-ից դուրս մնալը ճանապարհ է դեպի շատ արյունալի պատերազմ. Բենիամին Մաթևոսյան Ընդդիմադիրները պատմական առաքելություն ունեն. Քրիստինե Վարդանյան Խոսել եմ Ադրբեջանի կողմից ՀՀ–ին պարտադրվող նոր սահմանադրության, արցախցիների խնդիրների մասին. Լևոն Քոչարյանը՝ ՄԱԿ–ում Սրբուհի Գալյանը և Աննա Վարդապետյանը բացարձակ անպատասխանատու ու ցինիկ վերաբերմունք են դրսևորում. Աննա Կոստանյան

Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «2020 թ․ այս օրը՝ հոկտեմբերի 9-ին, երբ արդեն դժվարանում էր մարդկանց խաբելը, երբ ռազմաճակատից վատ ինֆորմացիա էր գալիս, բերնեբերան անցնող լուրերն ու մամուլի հրապարակումները 180 աստիճանով տարբերվում էին պետական քարոզչությունից, Փաշինյանը որոշում կայացրեց 700 հազարից մինչև 1 մլն դրամ տուգանել պաշտոնական լրահոսից բացի այլ լուրեր գրելու համար։ Սա շատերը կապեցին սրանց տապալված օպերացիաների հետ, որպեսզի ձախողումների մասին հայտնի չդառնա։ Բայց հիմնավորեցին այսպես՝ արգելափակում ենք, որովհետև մամուլը ստահոդ լուրեր է տարածում։

Եթե ասում էինք՝ այսինչ տեղում նահանջում ենք, այսինչ քաղաքը օկուպացվել է, հարձակվում էին մեզ վրա՝ «սուտ է, ո՞նց կարող եք չհավատալ Արծրունին», Նիկոլին, Արայիկին, նրա խոսնակին, այլ հավատալ ականատեսներին։ ՔՊ-ականները ԱԺ ամբիոնից ասում էին՝ հրապարակում են ականատեսների սուտ տեղեկություններ։ Ականատեսները ո՞նց կարող են ճիշտ ասել։ Նաև ասում էին՝ լրատվամիջոցները տալիս են տեղեկություններ, որոնք ազդում են քաղաքացիների բարոյահոգեբանական վիճակի վրա, այնինչ պետք է տալ տեղեկություններ, թե հեսա Բաքուն գրավում ենք, և Ալիևը փախչելու է իր «նախշունի» հետ։ Դրա համար էլ մարտի դաշտում հանձնումներ էին, նահանջ էր, դիեր էին, իսկ Երևանում՝ տպավորություն, թե այդ ամենը ադրբեջանական բանակի մասին է։ Պատկերացնո՞ւմ եք, ոչ միայն չէին հայտնում ճիշտը, այլև հատուկ օրենքով արգելեցին։

Պատերազմի 13-րդ օրը Ադրբեջանը կադրեր ցուցադրեց Ջեբրայիլից, Մատաղիսից, Թալիշից՝ ասելով, որ գրավել են։ Հերքումը չուշացավ․ Արծրուն Հովհաննիսյան․ «Մենք տեսանք, թե ինչպես իրենք իրենց շնորհավորում էին Մատաղիսի գրավման կապակցությամբ։ Այսօր մենք հրապարակեցինք տեսանյութը, որն ապացուցում է՝ ինչպես են ադրբեջանցի զինծառայողները Մատաղիսի մերձակայքից փախչում Հայաստանի զինված ուժերի հուժկու հրետանային կրակի տակ։ Այսօր շարունակվեց նույն ապատեղեկատվությունը՝ կապված Ջաբրայիլի գրավման հետ, ինչը ևս ապատեղեկատվություն է»։

Պատերազմի 13-րդ օրը պայթեց Հադրութի գրավման լուրը։ Արծրունը գրեց․ «Ես հիմա Հադրութում եմ և չգիտես ինչու՝ մենակ հայերի եմ տեսնում»։ Այս հայտարարությունը այդ օրերին լուրջ ընդունվեց, իսկ այսօր հաճախ են ծաղրով հիշում։ Պաշտպանության նախարարությունը ևս ծաղրեց, թե՝ Ադրբեջանի ղեկավարությունն ակնհայտորեն չի տիրապետում իրավիճակին։ Արայիկ Հարությունյանի խոսնակի սրամտությունն էլ էր բռնել․ «Իլհամ Ալիևի հերթական ցնդաբանությունը, թե իբր Հադրութը գրավել են, իրականությունից հեռու է այնքան, որքան ադրբեջանական ահաբեկված զորքը՝ Հադրութից։ Այսինքն՝ տասնյակ կիլոմետրեր»։ Արծրունը չբավարարվեց միայն գրելով, թե ինքը Հադրութում է և ոչինչ չի կատարվում, եթեր էլ մտավ․ «Ալիևը հայտարարում է բաներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Եվ մեծ կասկած կա, որ Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է»։

Իրականում ընդունենք, որ հայկական բանակի ռազմավարական կառավարման համակարգն էր խախտված, ու այդպես է մինչ օրս։ Օրեր անց թշնամին հրապարակեց կադրեր Հադրութից։

Կարծեմ երկու օր առաջ բողոքի ցույց էր Երևանում․ պահանջում էին հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն իբր քննած հանձնաժողովի զեկույցը։ Հետաքրքիր է՝ կա՞ մարդ, որը հավատում է էդ զեկույցի մեջ գրածին, ինչ էլ որ գրած լինի։ Էդ հանձնաժողովի զեկույցը կազմել են մարդիկ, որոնք այս 44 օրը լկտի խաբողներից են, ովքեր ասում էին՝ ականատեսներին մի հավատացեք, ովքեր սահմանափակում էին մամուլի հրապարակումները, որ դուք իրականությունը չիմանաք, ովքեր հենց Ալիևը գրաված գյուղերի անուններն էր տալիս, ասում էին՝ «Իլյուշին սխալ քարտեզ են ցույց տվել»։

Էնտեղ գրված է լինելու, որ մենք ամեն օր նահանջել ենք, բայց ձեզ հիմարացրել ե՞նք։ Գրված է լինելու՝ Նիկոլն ասել է՝ երբեք Արցախի շահերի դեմ քայլ չեմ անի, իրավունք չունեմ հիասթափեցնել, ու հանձնե՞լ է։ Այդ զեկույցում լինելու ե՞ն բանակցությունների ձախողումը, պատերազմի ժամանակ սխալ հրամանները, վատ օպերացիաները։ Այդ զեկույցը, որը, կրկնում եմ, բացառապես ՔՊ-ի հեղինակածն է, գերագույն գլխավորից մինչև կառավարական շտաբ մտնող տուրիստներին պատասխանատվության է կանչվելո՞ւ։ Չէ, վստահ եմ, տեսնելու եք խեղճ «հարիֆին», որին սխալ էին զեկուցում, որը ոչ մեղավոր է, ոչ պատասխանատու։ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի իբր զեկույցի միակ կամ գլխավոր նպատակը, շատերիս համոզմամբ, մեկ հոգու կաշին փրկելն է։ Մի քանի հոգու չէ, մեկ հոգու։

Այդ զեկույցն ասո՞ւմ է, թե ինչու է մի քանի անգամ հրաժարվել դադարեցնել պատերազմը․ մինչև պատերազմի դադարեցման առաջարկը որքան տարածք էինք կորցրել, որքան զոհ ունեինք, իսկ հրաժարվելուց հետո որքան ունեցանք զոհ ու տարածքային կորուստներ։ Զոհերի մասին կա՞ դրա մեջ, նրանք անուններո՞վ են, թե՞ համարներով կամ «պլյուս-մինուսով»։

Նախորդ օրը ճեպազրույցում ևս մարդամեկն ասել է, թե՝ «Այսօր էլ է պատերազմի օր, այսօր էլ ենք նահատակներ տվել, ի՞նչ անենք, քեֆ չանե՞նք, փակե՞նք բոլոր հարսանյաց սրահները, ռեստորանները, բարերը»։ Իսկ ինչո՞ւ է պատերազմի օր, եթե քեզ առաջարկել էին դադարեցնել։ Ինչո՞ւ եք զոհ տվել։ Մատ էր թափ տալիս ընդդիմության վրա, թե՝ «Ձմեռ է գալու, մառախուղ, և հանկարծ մեր մի զինվոր շփոթվի ու հայտնվի Ադրբեջանում, ես նրա մասին եմ մտածում»։ Զինվորի մասին է մտածում․ է՞ս ինչ նորություն էր։ Զինվորի մասին մտածում է մեկը, որը հարյուրավոր զոհեր է տվել 1 տապալված ռազմական օպերացիայում, երբ, տարբեր տեղեկություններով, համոզել են չգնալ այդ քայլին։ Զինվորի մասին է իբր մտածում մեկը, որը պատերազմը դադարեցնելու առաջարկները մերժել է, և ամեն մերժելուց հետո զոհերն ավելացել են։ Զինվորի մասին է մտածում մեկը, ով առանց օդը պաշտպանելու զինվորներին, կամավորներին ուղարկում էր երաշխավորված զոհվելու։ Մեկը, որն ասում էր՝ կարող էր այս ամենը լինել նաև առանց զոհերի, բայց 5 հազարին զոհել է, որ իրեն չասեն դավաճան․ այ նա մտածում է զինվորի մասի՞ն։ 5 հազարի մասին չի մտածել, մի զինվորի մասին է մտածելո՞ւ, որը հնարավոր է մի օր մոլորվի։

Պատերազմի առաջին օրերին Արայիկ Հարությունյանը զարմանք էր հայտնում, որ Ադրբեջանի ղեկավարությունն այնքան անմարդկային է իր զինվորների նկատմամբ, որ դիերի հետևից չի գալիս։ Հետո պետք է պարզվեր, որ սրանք 9 ամիս դին պահում են սառնարանում, հետո նոր տալիս ծնողին, կամ լցնում էին դիահերձարանի նկուղներում։ Այո, Ադրբեջանն իր զինվորի նկատմամբ անմարդկային է, իսկ սրա՞նք։ Նրանք գոնե հրապարակել են իրենց զոհերի անունները, հերոսապատումներ են գրել նրանց արած տեռորիզմից։ Մենք մեր զինվորների սխրանքների մասին չգիտենք, որովհետև անուններն անգամ չգիտենք։

Կարճ ասած՝ այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Եվրոպական խորհրդարանը բանաձևով պահանջել Բաքվում պահվող հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Բանաձևին կողմ է քվեարկել 492 պատգամավոր, գերակշիռ մեծամասնությունը։ Հայաստանի խորհրդարանում, օրինակ, մեծամասնություն ՔՊ-ն հաստատ դեմ կքվեարկեր։ Իսկ ի՞նչ էր անում Նիկոլ Փաշինյանը՝ այս ամենի մեղավորն ու պատասխանատուն այսօր, հոկտեմբերի 9-ին, 44-օրյա պատերազմի տարելիցին, երբ ԵԽ-ն պահանջում էր հայ գերիներին վերադարձնել․ Ալիևի հետ ու նրա կողքին սեղան էր նստել, հաց էր կիսում, սրտիկ էր ցույց տալիս ադրբեջանական երգի տակ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>