Պատրաստվե՛ք արտահերթ ընտրությունների, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը»
«Արցախի հարցը փակելով՝ ստացանք Սյունիքի հարց. Ընդդիմությանը ֆիզիկապես մեկուսացրել է, հիմա էլ փորձում է քաղաքականապես հեռացնել». Ստեփան Դանիելյան Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով Փաշինյանի վիրավnրական արտահայտnւթյունները լրագրողի հասցեին Փաշինյանն այլընտրանք չունի Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Պատերազմ Արցախում
«Արցախի հարցը փակելով՝ ստացանք Սյունիքի հարց. Ընդդիմությանը ֆիզիկապես մեկուսացրել է, հիմա էլ փորձում է քաղաքականապես հեռացնել». Ստեփան Դանիելյան Փաշինյանն աշխարհաքաղաքական փակուղում է. Կարեն Քոչարյան Պատրաստվե՛ք արտահերթ ընտրությունների, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են Գերմանացիների 49%-ը կողմ է Ուկրաինային տրամադրվող օգնության կրճատմանը կամ լիակատար դադարեցմանը. հարցում Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով Փաշինյանի վիրավnրական արտահայտnւթյունները լրագրողի հասցեին ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՔԱՂԱՔԱՑԻ ՆԻԿՈԼ Փ.-ԻՆ ՇԱՏ ՀՍՏԱԿ Է Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Ալիևի պահանջը կատարելուց հետո, ինձ ի՞նչ, դու վարչապե՞տ ես մնալու, թե՞՝ չէ. Շարմազանով Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Տեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ին Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Արտառոց դեպք․ Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում Փաշինյանն այլընտրանք չունի Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան

Սկանդալ հայաստանյան լաբորատորիայի շուրջ. Ո՞վ է գորշ կարդինալը. «Իզվեստիա»

Քրեական գործեր են հարուցվել ԵԱՏՄ-ում 15 000 արտադրանքի հավաստագիր տրամադրելու առնչությամբ, որոնցում ներգրավված են եղել Ղրղզստանի և Հայաստանի 11 լաբորատորիաներ։ Այս մասին հոկտեմբերի 9-ին «Իզվեստիա»-ին հայտնել է աղբյուրը։

«15 000 հավաստագրի տրամադրման առնչությամբ քրեական գործեր են հարուցվել։ Ներգրավված է 11 լաբորատորիա՝ տասը գրանցված Ղրղզստանում և մեկը՝ Հայաստանում»,-հայտնել է իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրը։

Պարբերականը հիշեցնում է, որ այս տարվա փետրվարին «Ռոսակկրեդիտացիա»-ն Ռուսաստանում կասեցրել է ղրղզական երեք սերտիֆիկացման կենտրոնների՝ «Մուրաս»-ի, «Սերտիֆիկացման և փորձարկման կենտրոն»-ի և «Էքսպերտ-Լայն»-ի կողմից տրված բոլոր փաստաթղթերի գործողությունը։ Միայն 2025 թվականին այդ կազմակերպությունները ռուսական ընկերություններին ավելի քան 15 500 սերտիֆիկատ էին տրամադրել։

Հուլիսին «Ռոսակկրեդիտացիա»-ն կասեցրել է նաև հայկական «ARMTEST» և «ARM-TEST» կենտրոնների կողմից տրված որոշ հավաստագրեր։ Պատճառը ռուսական կողմի՝ արտադրանքի փորձարկման արձանագրությունների վերաբերյալ հարցմանը չարձագանքելն էր։ 

«Իզվեստիա»-ն առանձին հետաքննությամբ, անդրադարձել է այս դեպքին։ Ռուսաստանում որոշակի ապրանքներ, նախքան շուկա հանվելը, պետք է սերտիֆիկացվեն՝ հաստատված անվտանգության պահանջներին համապատասխանությունը հաստատելու նպատակով։ Այդ նպատակով արտադրանքն անցնում է գնահատման գործընթաց և, անհրաժեշտության դեպքում, փորձարկումներ՝ հավատարմագրված լաբորատորիաներում։ Այս պահանջները վերաբերում են ավտոմեքենաներին և դրանց բաղադրիչներին, կենցաղային տեխնիկային և էլեկտրոնիկային, հագուստին և կոշիկին, օծանելիքին և կոսմետիկային, կենցաղային քիմիային, կահույքին, մանկական ապրանքներին, խաղալիքներին և սննդամթերքին։

«Հայաստանում ռուսաստանցի հաճախորդներին ԵԱՏՄ համապատասխանության սերտիֆիկատների և հայտարարագրերի վաճառքը փաստացի վերածվել է լավ կազմակերպված բիզնեսի։ Հայաստանի հավատարմագրված սերտիֆիկացման մարմնի կողմից տրված փաստաթուղթը վավեր է ամբողջ Միության տարածքում, ինչը նշանակում է, որ ապրանքները կարող են օրինական ճանապարհով ներկրվել Ռուսաստան և իրացվել այնտեղ։ Ընդ որում՝ ռուսաստանցի հաճախորդների համար հայկական սերտիֆիկատները սովորաբար ավելի էժան են, քան դրանց ռուսական համարժեքները։ Տարբեր հարթակներ առաջարկում են արտադրանքի սերտիֆիկացման «ամբողջական փաթեթով» (turnkey) ծառայություններ Հայաստանում՝ սկսած 2000 ռուբլուց։ Ընդ որում, շատ դեպքերում փաստացի փորձաքննությունը կարող է ընդհանրապես տեղի չունենալ։ Եթե հայկական կարգավորող մարմինը կասեցնում կամ չեղարկում է որևէ մարմնի հավատարմագրումը, դրա տեղը գրեթե անմիջապես զբաղեցնում է մեկ այլ կառույց, որը գործում է նոր անվանմամբ և որպես նոր իրավաբանական անձ, սակայն ղեկավարվում է նույն պաշտոնյաների կողմից»,-ասված է ծավալուն հետաքննության մեջ․

«Իզվեստիա»-ին հաջողվել է հետևել նմանատիպ մի քանի շղթայի։ Մեկ անձ կարող է գրանցված լինել որպես սերտիֆիկացման մի քանի մարմնի ղեկավար։ Նման պահեստային կառույցներն ապահովում են գործունեության անխափան ընթացքը նույնիսկ այն դեպքում, երբ մարմիններից մեկի հավատարմագրումը չեղարկվում է։

«Սերտիֆիկացում պահանջող ապրանքների միասնական ռեեստրի վարման պատասխանատվությունը կրում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ)՝ ԵԱՏՄ-ի մշտական ​​գործող վերազգային կարգավորող մարմինը։ Սերտիֆիկացման ոլորտը համակարգում է ԵՏՀ՝ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, ինչպես նաև տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Վարոս Սիմոնյանը, ով այդ կառույցում ներկայացնում է Հայաստանը։ «շԱմենայն հավանականությամբ, Հայաստանում «գորշ» հավաստագրերի տրամադրումը սովորական պրակտիկա էր դարձել դեռ այն ժամանակ, երբ Վարոս Սիմոնյանն աշխատում էր հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում (նա 2019-2021 թվականներին զբաղեցրել է փոխնախարարի պաշտոնը)։ Մինչ Եվրասիական տնտեսական հանձնաժողով (ԵՏՀ) տեղափոխվելը նա համակարգում էր Հայաստանի հավատարմագրման ազգային մարմնի (ARMNAB) գործունեությունը։ Ըստ մեր աղբյուրի՝ հենց Սիմոնյանը կարող էր նպաստել Ինտեգրված տեղեկատվական համակարգի (ԻՏՀ) ներդրման ժամկետների փաստացի խախտմանը. խոսքը ԵԱՏՄ շրջանակում գործող միասնական թվային ծառայության մասին է, որը զգալիորեն կպարզեցներ արտադրանքի որակի հավաստագրերի վավերականության ստուգման գործընթացը»,- հայտնել է «Իզվեստիա»-ի աղբյուրը։

«Եթե ապացուցվի, որ որոշումները կայացվել են դիտավորյալ՝ հանուն կոնկրետ առևտրային կառույցների շահերի (օրինակ՝ միջնորդների ստեղծման, վերահսկողական մեխանիզմների խոչընդոտման կամ վարձատրություն ստանալու միջոցով), ապա կարող է հարուցվել լայնածավալ քրեական գործ»,-«Իզվեստիա»-ին հայտնել է AVG Legal-ի փաստաբան և կառավարող գործընկեր Ալեքսեյ Գավրիշևը։

Նրա խոսքով՝ որպես ԵՏՀ նախարար՝ Սիմոնյանն իսկապես օգտվում է քրեական հետապնդումից անձեռնմխելիության իրավունքից։ Սակայն այդ անձեռնմխելիությունը կարող է վերացվել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի որոշմամբ, եթե առկա են պաշտոնյայի՝ հանցագործությանը ներգրավված լինելու վերաբերյալ կոնկրետ ապացույցներ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>