Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո)

Երբ Փաշինյանն Ադրբեջանի պահանջով ձերբակալում է Հայաստանի գործիչներին՝ որպես տնտեսական հանցագործների, հող է նախապատրաստում, որ ձևակերպումը փոխվի՝ որպես պատերազմի հանցագործների. քաղաքագետ

Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Թուրքմենստանում ընթացող ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, հայտարարել է, թե «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կատարված փաստ է»:

Չնայած պարբերաբար հնչող այս լավատեսական ուղերձներին՝ հայաստանյան քաղաքական և փորձագիտական շրջանակներում այսպիսի հայտարարություններն իրարարմերժ արձագանքներ են ունենում։

ԱՊՀ գագաթնաժողովում հնչած այս հայտարարությունը տեղի է ունենում հայ-ադրբեջանական բանակցային բարդ գործընթացի ֆոնին, որտեղ կողմերը, չնայած գրանցված առաջընթացին, դեռևս ունեն չհամաձայնեցված առանցքային կետեր, իսկ կառավարության խաղաղության օրակարգի և դրա իրական արդյունավետության վերաբերյալ հանրային ու փորձագիտական սպասումների միջև առկա է խորը ջրբաժան։

«Որքան այդ անձնավորությունը սկսում է շատ խոսել խաղաղության ու հաստատված խաղաղության մասին, այնքան  նշանակում է, որ խնդիր գոյություն ունի, և իրականում խաղաղություն հաստատված չէ, այլապես իմաստ չէր ունենա ամենօրյա ռեժիմով խոսել այդ մասին»,- քաղաքագետ, վերլուծաբան Ստեփան Դանիելյանի դիտարկումն է նմանատիպ հայտարարություններին։

Նա 168․am-ի հետ զրույցում պարզաբանում է. «Եթե մենք լսում ենք Ադրբեջանից հնչող հայտարարությունները, այդ թվում՝ նաև նախագահի, նախագահի օգնականի, նաև իրենց մեջլիսից, ապա մենք տեսնում ենք, որ որևէ խաղաղություն հաստատված չէ․ այնտեղից ասում են՝ իրենք հաղթող կողմ են, իրենց պայմաններով պետք է խաղաղությունը հաստատվի, որ «Զանգեզուրի միջանցք» գոյություն ունի, այսինքն՝ Հայաստանը պետք է ընդունի, որ ինքնավարությունը սահմանափակված է Սյունիքի հետ հատվածում, Մեղրիի հատվածում, մեջլիսի նախագահի տեղակալն ասում է, թե Արևմտյան Ադրբեջանը պետք է կառուցվի, այսինքն՝ Հայաստանը պետք է լինի ադրբեջանական։

Սա նշանակում է՝ խաղաղություն չկա, և որքանով նման հայտարարությունները շատ են հնչում, այնքանով շատ է Փաշինյանը սկսում խոսել խաղաղության մասին։ Այսինքն՝ սա ինչ-որ վախի դրսևորում է․ հասկանում եմ, որ իր ամբողջ քաղաքականությունը տապալվել է և արտահայտվում է նման խոսույթով»։

Իսկ ինչի՞ դրսևորում է Հայաստանի սահմանը հատած, հայ կնոջ ուղղությամբ կրակած ադրբեջանցի զինված զինծառայողին «դասալիք» ներկայացնելու միտումը և սեփական քաղաքացիների՝ դեռևս չհաստատված «հանցագործությունների» միջև հավասարության նշան դնելը՝ հետաքրքրվեցինք Ստեփան Դանիելյանից։

Ի պատասխան՝ նա նշեց․ «Ադրբեջանական կողմը, բնականաբար, պահանջում է իր զինվորին վերադարձնել։ Զինվորը Հայաստանում հանցագործություն է կատարել, բայց քանի որ Ադրբեջանն ուժի դիրքերից է խոսում և միշտ սպառնում է, ապա, բնականաբար, նա ծուղակում է հայտնվել և պետք է ինչ-որ ձևակերպումներ անի, որպեսզի հանրությանը բացատրի, որ, օրինակ, կինն էլ մեղավոր, որ ոչ թե ոստիկանություն է զանգել, այլ փորձել է ինքնուրույն այդ հարցերը լուծել։

Մենք հասկանում ենք, որ սրանով հող է նախապատրաստում, որպեսզի զինվորին հանձնի․ զինվորին պատժել չի կարող, քանի որ  խաղաղությունը հաստատված չի, և Ադրբեջանն ուժի դիրքերից և սպառնալիքներով է խոսում առաջին հերթին՝ իր հետ։ Իսկ Հայաստանի արտաքին և ներքին կառավարումը կամ որոշումներն ընդունում է 1 անձնավորություն»։

Խոսելով հավասարության նշան դնելու փաշինյանական վերջին փորձի մասին, թե այդ ադրբեջանցի զինծառայողն այնքան «հանցագործ է», ինչքան, օրինակ, Ծառուկյանը, Քոչարյանը․․․ և այլք, Ստեփան Դանիելյանը դա միտում համարեց, ավելին՝ նկատեց, որ այս կերպ նաև աստիճանաբար բացում են «պանդորայի արկղը»։

«Մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը պահանջներ է դրել Հայաստանի առաջ, որ այն մարդիկ, որոնք գլխավորել են, ղեկավարել են Արցախյան շարժումը, որոնք ինչ-որ ձևով մասնակցել են Արցախում պատերազմին, նրանք բոլորը հանցագործներ են։

Եվ դրա մասին նաև ասել է Ալիևը՝ վերջերս, իսկ եթե նրանք հանցագործներ են, ապա նրանք պետք է պատժվեն․ փաստացի վարչապետ կոչվածը, իսկ իրականում՝ Ալիևի ներկայացուցիչը Հայաստանում, հենց այդ քաղաքականությունն է վարում, ուղղակի այն տարբերությամբ, որ ինքը Քոչարյանին ձերբակալել է ոչ թե՝ որպես պատերազմի հանցագործ, այլ ինչ-որ տնտեսական խնդիրներ  ձևակերպելով։

Դա ժամանակավոր բնույթ է կրում․ եթե այդ մարդը մնա իշխանության, ապա հաջորդ փուլում արդեն հոդվածը կփոխվի, և նա կպատժվի՝ որպես հանցագործ, և երբ նա այդ դիվերսանտին համեմատում է քաղաքական բանտարկյալների հետ, դա պատահական խոսույթ չի, լեզվի սայթաքում չի․ նա կամաց-կամաց բացում է պանդորայի արկղը։ Սա առաջին քայլերից է, երբ Ադրբեջանի պահանջով ձերբակալում է Հայաստանի գործիչներին՝ որպես տնտեսական հանցագործների և այլն, բայց հող է նախապատրաստում, որ ձևակերպումը փոխվի՝ որպես պատերազմի հանցագործների»,- մանրամասնեց քաղաքագետը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>