Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո)

Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են. ռուսական դիզվառելիքի առաջ բացում են շուկան, Զելենսկին դժգոհ է

Ռուսաստանը հաստատել է ԱՄՆ և ամբողջ աշխարհի շուկաներ նավթ և նավթամթերք մատակարարելու պատրաստակամությունը։ Դրա մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Կրեմլի հայտարարությանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թրամփի զրույցի արդյունքներով։

«Ռուսական նավթի հայտնվելը ամերիկյան շուկայում դրական կանդրադառնա ամբողջ համաշխարհային տնտեսության վրա»։

Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում զգալի ուշադրություն է դարձվել ուկրաինական ճգնաժամի կարգավորման հեռանկարներին։

Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են շարունակել անձնական շփումները, ինչպես նաև համագործակցել իրենց վարչակազմերի, հատուկ ծառայությունների և գերատեսչությունների գծով։ Զրույցում անդրադարձ է եղել Իրանի շուրջ իրավիճակին և երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներին», - հայտնել է Կրեմլը։

Այսօր ավելի վաղ Թրամփը խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. համաձայնություն է ձեռք բերվել Ռուսաստանի՝ համաշխարհային շուկադիզելային վառելիք մատակարարման մասին:
--

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ հաջող զրույցի մասին։

Թրամփը հայտարարել է Ռուսաստանից ԱՄՆ և համաշխարհային շուկաներ դիզելային վառելիքի մեծածավալ մատակարարումների վերաբերյալ համաձայնագրի մասին։

Թրամփը հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ին և համաշխարհային շուկաներին հիմա մատակարարել 300,000 տոննա դիզելային վառելիք, նոյեմբերին՝ 500,000 տոննա, իսկ ավելի ուշ՝ 1 միլիոն տոննա։
--

«Ես հենց նոր շատ հաջող քննարկում ունեցա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում որոշվեց, որ Ռուսաստանն անհապաղ ԱՄՆ-ի և համաշխարհային շուկաներ կմատակարարի ավելի քան 300 000 տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև ևս 500 000 տոննա՝ նոյեմբերին և 1 000 000 տոննա՝ դրանից անմիջապես հետո։ Բացի այդ, ելնելով դիզելային վառելիքի վերամշակման գործարանների վիճակից՝ Ռուսաստանը կարճ ժամանակահատվածում կմատակարարի ևս 3 000 000 տոննա դիզելային վառելիք», - գրել է  Թրամփը սոցիալական ցանցի իր էջում։

Սրա արդյունքում նա կանխատեսելի դիզվառելիքի գների ռեկորդային նվազում․

«Հորմուզի նեղուցի նկատմամբ մեր լիակատար վերահսկողության և ռուսական էներգակիրների վերաբերյալ այս կարևոր հայտարարության շնորհիվ՝ ամերիկացիների և, ըստ էության, ամբողջ աշխարհի համար դիզելային վառելիքի գները ռեկորդային չափով և արագորեն կնվազեն։ Ամերիկացիների, հատկապես՝ մեր հիանալի ֆերմերների, անասնապահների և բեռնատարների վարորդների համար ցածր գներ ապահովելն իմ գլխավոր առաջնահերթությունն է։ Սա շատ կարևոր հայտարարություն է։ Բացի այդ, պետք է հասկանալ, որ Իրանը միջուկային զենք չի ունենա»։

Պուտինի հետ ունեցած զրույցից հետո և Թրամփի հանձնարարությամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն անհապաղ տրամադրել  է ժամանակավոր թույլտվություն, որը թույլ է տալիս ռուսական դիզելային վառելիք մատակարարել համաշխարհային շուկաներ։

Սակայն ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, արդյոք պատժամիջոցները կվերացվեն՝ ռուսական նավթամթերքի մատակարարումը համաշխարհային և ամերիկյան շուկաներ ապաշրջափակելու նպատակով։

Նա նաև չի պարզաբանել արդյոք նման համաձայնագիրը ենթադրում է երաշխիքներ ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածներից խուսափելու վերաբերյալ։ Ներկայում Ռուսաստանն ունի դիզվառելիքի ավելցուկ, սակայն Ուկրաինայի կողմից հարվածների շարունակման դեպքում այդ պաշարը կարող է արագորեն սպառվել։

Ռուսաստանն իր հերթին հաստատել է ԱՄՆ-ի և համաշխարհային շուկաներ նավթ ու նավթամթերք մատակարարելու իր պատրաստակամությունը:

«Քննարկելով համաշխարհային էներգետիկ ոլորտի վիճակը՝ ռուսական կողմը վերահաստատեց ԱՄՆ-ի և համաշխարհային շուկաներ նավթ ու նավթամթերք մատակարարելու իր պատրաստակամությունը։ Վստահ եմ, որ դա ընդհանուր առմամբ դրական ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության վրա»,-հայտարարել է ՌԴ նախագահը։

Հարցին, թե ի՞նչ զիջումների է գնացել ԱՄՆ-ն, ինչի՞ շուրջ է համաձայնության եկել Ռուսաստանը՝ ԱՄՆ-ին դիզելային վառելիք մատակարարելու դիմաց, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը պատասխանել է. «Գիտեք, կարծում եմ՝ ամերիկյան կողմը լրացուցիչ պարզաբանումներ կտա այդ հարցի վերաբերյալ»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դատապարտել է Դոնալդ Թրամփի հայտարարությունը՝ ԱՄՆ ռուսական դիզվառելիք ներկրելու վերաբերյալ գործարքի մասին։

Զելենսկին դա որակել է որպես նվեր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչը հավասարազոր է «ներդրման այնպիսի պատերազմում, որը պետք է ավարտել, այլ ոչ թե երկարաձգել»։ Սոցիալական ցանցերում արված գրառման մեջ Զելենսկին նշել է, որ Ռուսաստանը դիզվառելիքի դիմաց կպատասխանի «հետագա ահաբեկչությամբ»։

«Մենք ակնկալում ենք Ամերիկայի արդարացի աջակցությունը՝ ուղղված կյանքի և Ուկրաինայի բնակիչների պաշտպանությանը, ինչպես նաև հույս ունենք, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ համապատասխան կոշտ խոսակցություն կվարի։ Կոշտ, ոչ թե թույլ»,-հայտարարել է Զելենսկին։
--
Աղբյուրներ՝ News.am , Panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>