Լուկաշենկոն դիպուկ նկարագրում է Հայաստանի արտաքին քաղաքականության թշվառությունը. Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, արձագանքելով Թուրքմենստանում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի շրջանակում արարողակարգային նկարահանման ժամանակ Լուկաշենկոյի խոսքերին, գրում է.
«Կարևոր չէ՝ ինչպես ենք վերաբերում Ալեքսանդր Լուկաշենկոյին. նա դիպուկ նկարագրում է Հայաստանի արտաքին քաղաքականության թշվառությունը»։
Նշենք, որ տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես Ալիևի ու Լուկաշենկոյի մեջտեղում տեղավորվող Փաշինյանի մասին Բելառուսի նախագահն Ադրբեջանի ղեկավարին ասում է. «Վերջ, նա մեզանից էլ ոչ մի տեղ չի փախչի»։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Ալեքսանդր Լուկաշենկոն աջակցել է Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ընթացքում, և ընդգծել, որ ո՛չ ինքը, ո՛չ Հայաստանի որևէ պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չեն այցելի, քանի դեռ այդ երկրի նախագահը Լուկաշենկոն է։ Հայտարարությանը հաջորդել էր Հայաստանի դեսպանի հետկանչը Մինսկից։

