Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Կիպրոսին 1։1, իսկ Արցախը չի մոռացվել Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է ՀԱՊԿ-ից դուրս մնալը ճանապարհ է դեպի շատ արյունալի պատերազմ. Բենիամին Մաթևոսյան
«ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը Աֆրիկյան երկրների ստանդարտներից շատ քիչ է տարբերվում. Երվանդ Բոզոյան Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների հարցերով ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ականները, իրենք՝ իրենցով «քննարկում են» ԹՐԻՓՓ ծրագիրն առաջ մղելու համար նախատեսած փաթեթը Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պատերազմ Արցախում
Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված է եղել հետ կանգնել որոշումից․ «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել, հեռանալ․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ստեփանավանցիները վրդովված են «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ․ «Հրապարակ» Անվտանգային համակարգը փոխում ես թեյի բաժակով. Ռուբեն Մելքոնյան Հարձակում 2–րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա. «Շևրոլե»–ի վարորդը թքել է նրա վրա, քաշքոց է սկսվել (վիդեո) Երևանում բացվեց «Ձայներ մոռացության դեմ. զանգվածային հանցագործությունների զոհերը անպատժելիության դարաշրջանում» համաժողովը ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում. Աբրահամյան Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Կիպրոսին 1։1, իսկ Արցախը չի մոռացվել Թիվ 22 ավտոբուսի վարորդը վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է, ապա վթարի ենթարկվել «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է Իրանը սպառնալիք կհամարի ցանկացած տարածք, որտեղից օդ են բարձրանում ամերիկյան ինքնաթիռները. Ռեզաի Զախարովան «հորինվածք» է անվանել Հայաստանի հարցումներին ի պատասխան ՀԱՊԿ-ի լռության մասին Սիմոնյանի խոսքերը Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Ընդդիմության գլխավոր սխալը կլինի Փաշինյանի առաջարկին սպասելը և հետո միայն որոշելը, թե ինչպես արձագանքել դրան ՀԱՊԿ-ից դուրս մնալը ճանապարհ է դեպի շատ արյունալի պատերազմ. Բենիամին Մաթևոսյան Ընդդիմադիրները պատմական առաքելություն ունեն. Քրիստինե Վարդանյան Խոսել եմ Ադրբեջանի կողմից ՀՀ–ին պարտադրվող նոր սահմանադրության, արցախցիների խնդիրների մասին. Լևոն Քոչարյանը՝ ՄԱԿ–ում Սրբուհի Գալյանը և Աննա Վարդապետյանը բացարձակ անպատասխանատու ու ցինիկ վերաբերմունք են դրսևորում. Աննա Կոստանյան

Դանիելյանի իրավունքների սահմանափակումը հիմնված չէ օրենքի վրա․ ՔԻՀԿ

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի՝ ՔԻՀԿ-ի, քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց ռեգիստրում ավելացվել է Արթուր Դանիելյանի անունը։ Կենտրոնն անդրադարձել է հետապնդման քաղաքական դրդապատճառներին։ 

 «2026թ․ հոկտեմբերի 7-ին ձերբակալվել, այնուհետև՝ կալանավորվել էր ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Դանիելյանը։ Նրան ներկայացվել էր խուլիգանության և իրավապահի (Ազգային անվտանգության ծառայության) մասին արատավորող տեղեկություն հրապարակելու մեղադրանք։

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի գնահատմամբ՝ Ա․ Դանիելյանի մեղադրանքը, հետևաբար՝ ազատազրկումը հիմնված չեն օրենքի վրա, իսկ հետապնդման դրդապատճառը քաղաքական է։ Ստորև ներկայացնում ենք գնահատման հիմնավորումները։

Առաջին մեղադրանքը

Առաջին մեղադրանքը վերաբերում է Ա․ Դանիելյանի ֆեյսբուքյան էջում կատարված գրառումներին, որոնք իրավապահ մարմինների կողմից գնահատվել են «խուլիգանություն»։ Ա․ Դանիելյանի կալանավորումից ի վեր չկա պաշտոնական հայտարարություն, թե կոնկրետ ո՞ր գրառումներն են այդպիսին գնահատվել։ Նրա ֆեյսբուքյան էջում բազմաթիվ են քաղաքական մեկնաբանությունները, իշխանությունների գործելաոճի քննադատությունները՝ երբեմն մանրամասն վերլուծություններով, երբեմն՝ սուր և կոշտ բառերի ընտրությամբ։

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը նախկինում անդրադարձել է «խուլիգանություն» հանցակազմի՝ որպես իշխանության դեմ կոշտ քննադատության դեմ կիրառվող գործիքի։ Վիրավորանքը Հայաստանում ապաքրեականացված է, ընդ որում՝ երկու անգամ․ հին քրեական օրենսգրքում վիրավորանքը ապաքրեականացվել էր 2010 թվականին, իսկ նորում՝ 2021-ին ավելացված «ծանր վիրավորանքն» ապաքրեականացվել էր 2022-ին: Սակայն բազմաթիվ դեպքերում իշխանության կամ որևէ պաշտոնյայի դեմ հայհոյանքի կիրառումը ինքնին գնահատվել է որպես խուլիգանություն, ինչը օրենքի կամայական և ոչ իրավաչափ մեկնաբանություն է։ Մանրամասները հասանելի են 12․04․2024թ․ «Հանցանք» առանց օրենքի․ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի քաղաքական հետապնդումը ՔԻՀԿ զեկույցում (էջ․ 3-10)։

Թվային տիրությում արված գրավոր արտահայտությունները «խուլիգանություն» որակելը գրաքննության գործիքի է վերածում առանց այն էլ լայն, ոչ հստակ և արխայիկ հանցակազմը։ Հետխորհրդային մի շարք երկրների քրեական օրենքներում հանդիպող այս հանցակազմի ակունքները ի հայտ են եկել ուշ ցարական Ռուսաստանի և վաղ ԽՍՀՄ ժամանակաշրջանում, որն ուղղակիորեն կապված էր հասարակական վայրերում տվյալ ժամանակաշրջանում որոշակի անընդունելի վարքագծի հետ, ինչն իր հերթին ուներ «դասակարգային» պատկանելիության տարր և ուղղված էր հասարակական կարգի դեմ (Wurst, Noelle, Power, Punk, and Performance: A Critical Analysis of Hooligan Laws in Russia (2019). Honors Program Theses. 94., էջեր 18–27)։ «Խուլիգանը» այն անձն էր, որը հրապարակայինորեն ծաղրում էր դասակարգերի վերացման խորհրդային գաղափարները՝ հարբածությամբ, բռնությամբ, դեբոշիրությամբ եւ «բարոյականության պակասով» (Wurst, էջ 25)։ Բայցի այդ, խուլիգանությունը պետք է արտահայտվի հասարակության անդամների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով․ եթե անգամ տեղի է ունեցել հասարակական կարգի կոպիտ խախտում, սակայն դա չի դրսևորվել հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, ապա այն չի կարող որակվել որպես խուլիգանություն (տե ՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը թիվ ԱՎԴ/0014/01/11 քր. գործով, 17-րդ կետ)։

Այս հայեցակարգը մեխանիկորեն տեղափոխելով առցանց տիրույթ, փաստացի ստեղծելով «առցանց խուլիգանության» հանցակազմը, հաշվի չեն առնվում ոչ վերջինիս դրսևորման, ոչ էլ առցանց տիրույթի առանձնահատկությունները։ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի գնահատմամբ՝ առցանց տիրությում պաշտոնյաների կոշտ քննադատությունը, անգամ վիրավորական արտահայտությունների կիրառությամբ, չի կարող գնահատվել խուլիգանություն․

Առաջին՝ սոցիալական ցանցերը ստեղծված են մասնակվոր կազմակերպությունների կողմից, նրանց նախանշած վարքագծի կանոններով, դրանցում տեղեկատվությունը տարածվում է անկախ պետական սահմաններից և օգտատերն ինքն է որոշում, թե ինչ տեղեկատվության աղբյուրներ կարդա կամ ում հետևի։ Այս տիրությում «խուլիգանություն» հանցակազմի համար էական հասկացությունները, ինչպիսիք են հասարակական կարգը և հասարակության անդամների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքը, չեն կարող նույն կերպ մեկնաբանվել, ինչպես իրական վայրերի պարագայում, իսկ քրեական օրենքում հանցակազմերի նկատմամբ անալոգիա կիրառելն արգելվում է (տե՛ս ՀՀ քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածը)։

Երկրորդ՝ Հայաստանում վիրավորանքից քրեական օրենսգրքով պաշտպանված են միայն դատավորները և Մարդու իրավունքների պաշտպանը և բացառապես այն դեպքում, երբ վիրավորանքը պայմանավորված է նրանց պաշտոնեական լիազորությունների իրականացմամբ (տե՛ս ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասը և 494-րդ հոդվածը)։ Վիրավորանքի (կրկնակի) ապաքրեականացման պայմաններում կոշտ բառապաշարի կամ հայհոյանքի դեմ օրինական պաշտպանության միակ միջոցը քաղաքացիական հայցն է՝ վիրավորանքի կամ զրպարտության հիմքով (ՀՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 1087.1.)։ Ընդ որում՝ կառավարության և պետական պաշտոնյաների վերաբերյալ համանման արտահայտությունների պարագայում թույլատրելի քննադատության շեմն ավելի բարձր է, քան այլ քաղաքացիների (տե՛ս, ի թիվս այլնի, Լոմբարդոն և այլոք ընդդեմ Մալթայի, (Lombardo and others v Malta), թիվ 7333/06, պարբ․ 54, ՄԻԵԴ, 24.04․2007թ.)»:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>