Փաշինյանի ելույթը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է։ Այսօր մենք կարող ենք հայտարարել, որ վերջին երկու տարիների ընթացքում հայերի և ադրբեջանցիների միջև կրակոցների պատճառով մենք զոհեր կամ վիրավորներ չենք ունեցել, ի տարբերություն վերջին երեսունից ավելի տարիների, երբ, սկսած 1990-ական թվականներից, ամեն տարի զոհեր էին լինում երկու կողմերից էլ», - ասել է նա։

