Նոբելյան կոմիտեն չհավատաց Փաշինյանի և Ալիևի «խաղաղությանը» և հերթական հանգամ մերժեց Թրամփին շնորհել մրցանակ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների նախկին գերագույն հանձնակատար Նավանեթեմ «Նավի» Փիլլեյը արժանացել է 2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի կոչմանը։ Այս մասին հայտարարել է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն,Օսլոյում։
Մրցանակը շնորհվել է «խաղաղության և միջազգային իրավունքի խթանմանն ուղղված նրա ջանքերի համար»։
Այս տարի Խաղաղության մրցանակի համար առաջադրվել էր 287 թեկնածու՝ 208 անհատ և 79 կազմակերպություն։ Կոմիտեն չի բացահայտում նրանց անունները. առաջադրումների և թեկնածուների քննարկումների վերաբերյալ տեղեկատվությունը գաղտնի է մնում 50 տարի։
2026 թվականին Նոբելյան մրցանակը կնշի իր 125-ամյակը, և հոբելյանական տարվա համար Նոբելյան հիմնադրամը մրցանակային ֆոնդը մեծացրել է 1 միլիոն կրոնով՝ հասցնելով այն 12 միլիոն կրոնի (մոտավորապես 1.2 միլիոն դոլարի):
Մրցանակները, դիպլոմները և Նոբելյան մեդալները կհանձնվեն Ստոկհոլմում և Օսլոյում (Նորվեգիայի մայրաքաղաքը հյուրընկալում է Խաղաղության մրցանակը) կայանալիք պաշտոնական մրցանակաբաշխության ժամանակ՝ դեկտեմբերի 10-ին՝ Նոբելյան մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի մահվան տարելիցի օրը:
Հետաքրքիր է, որ ներկայիս դափնեկիրը առանձնապես հայտնի չէ իր գործերով, սակայն նոբելյան կոմիտեն որոշեց հենց այդ անձնավորությանը շնորհել մրցանակը:
Նշենք նաև, որ այս տարի էլ Ալիևը Փաշինյանի հետ համատեղ առաջարկել էին Նոբելյան կոմիտեին հենց Թրամփին հանձնել մրցանակը, իբր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համար:
Նմանատիպ առաջարկով այս քաղաքական «դուետը» հանդես էր եկել նաև անցած տարի:
Սակայն, թե անցած տարի, և թե այս տարի, Նոբելյան կոմիտեն արհամարհեց լիևի և Փաշինյանի առաջարկությունը:
Հավանաբար կոմիտեին չհամոզեցին նրանց հիմնավորումները, մանավանդ, որ երկրորդ ղարաբաղյան պատերազմն ավարտվել էր 2020 թվականին և վերը նշված երկրների ղեկավարների հիմնավորումները համոզիչ չդարձան:
Ինչպես որ համոզիչ չէին, որ Թրամփը կանգնեցրել էր Կոսովոյի և Սերբիայի միջև պատերազմն, այն դեպքում, երբ այն ավարտվել էր շատ ավելի վաղ, քան Թրամփը դրա մասին տեղյակ էր:
Թրամփին դժվար էր համարել նաև արաբա-իսրայելական պատերազմի կանգնեցման կոորդինատոր, մանավանդ, եթե հաշվի առնենք, թե ինչ կատարվեց Գազայում:
Դե իսկ եթե դրան ավելացնենք Իրանի դեմ սանձաձերձված պատերազմը, հասկանալի կդառնա, թե ինչու կոմիտեն որոշեց ավելորդ ցինիզմով չզբաղվել և անտեսել Ալիևի և Փաշինյանի առաջարկը Թրամփի մասով:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Zham.am

