Փաշինյանի սիրելի թուրքերը Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը
Փաշինյանի ու նրա ՔՊ-ոների սիրելի ադրբեջանական թուրքերը օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը:
Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախի մայարքաղաքում հողին են հավասարեցրել Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկորրդ նախագահ, այսօր փաշինյանական բռնատիրական ռեժիմի կողմից քաղաքական պատճառներով ապօրինի կալանավորված Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը։
Ադրբեջանցի իշխանամետ բլոգեր Քյամրան Ռազմովարը տան տարածքից տեսանյութ է հրապարակել ու հայտարարել այդ մասին։ Դրա մասին ռեպորտաժ են պատրաստել նաև ադրեբջանական լրատամիջոցները։
«Այս տանը նա ապրել է»,-ասել է բլոգերը։
Հասկանալի է, որ նիկոլականներին ևս այս տեղեկությունը բուռն ցնծություն և ուրախություն կպատճառի: Նիկոլականները նույնիսկ թուրքերից շատ միգուցե կուրախանան:
--
Մյուս կողմից. ի՜նչ աստիճանի ողորմելի ու մանր է մեր ազգի թշնամին՝ Ալիևը, ինչ աստիճանի նվաստացած, որ այդ կերպով է փորձում ինքնահաստատվել:

