Բռնակալության առաջին նշանը. իշխանության վախն ազատ խոսքից
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան էջում նշում է. «Ազգային Ժողովում ընդդիմախոսներին բռնությամբ լռեցնելը, Վահրամ Սահակյանի, Արթուր Դանելյանի, Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի, Արմեն Աշոտյանի, Արթուր Օսիպյանի, Անդրանիկ Թևանյանի, Արեգնազ Մանուկյանի և շատ շատերի դեմ քրեական ապօրինի հետապնդումները իրականում մի բան են ցույց տալիս.
Նիկոլ Փաշինյանը, Ռուբեն Ռուբինյանն ու այլք զավթել են իշխանությունը, զանգվածաբար կեղծելով ընտրությունները, և այսօր կատաղի պայքարում են ցանկացած բռնակալի ամենամեծ թշնամու` ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈւԹՅԱՆ դեմ:
Վախը ազատ խոսքից՝ բռնակալության առաջին նշանն է»:
Լևոն Զուրաբյանը նաև զետեղել է «Ա1+»-ի «Թեմա» հաղորդաշարի վարող Արմեն Բաղդասարյանի հետ զրույցի հղումը: Քննարկման թեման, բացի ընթացիկ իրադարձություններից (Միրզոյանի այց Իրան, ծեծկռտուք խորհրդարանում), հենց նշված հարցերն են՝ բռնաճնշումներ, իշխանության ռեպրեսիվ արձագանքները՝ խոսքի ազատության սահմանափակելու նպատակադրմամբ: