Եվրոպայում մոլեգնում են բողոքի ակցիաները. Սոցիալական ու կրթական խնդիրները փողոց են հանել միլիոնավոր մարդկանց
Եվրոպական մի շարք երկրներում վերջին մի քանի օրերի ընթացքում բողոքի ցույցերը նոր թափ են ստանում։ Բելգիայում և Ֆրանսիայում հազարավոր աշակերետներ և ուսանողներ դուրս են եկել փողոցներ կրթության որակի բարելավման պահանջով, ուսման վարձերի թանկացաման պատճառով, իսկ Իսպանիայում հազարավոր մարդիկ բողոքում են բնակարանների վարձավճարների աճից։
Ֆրանսիայում բողոքի ցույցերը, արդեն երրորդ շաբաթն է, ինչ շարունակվում է։ Աշակերտները բողոքում են դպրոցների ֆինանսավորման ծավալից, գերծանրաբեռնված դասարաններից, ուսուցիչների պակասից ու դպրոցների վատ պայմաններից։ Ֆրանսիայում այսօրվա դրությամբ՝ 224 դպրոց ամբողջությամբ փակ է, 151 դպրոց՝ մասնակի։ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն հայտարարել է, որ կառավարությունը մինչև հոկտեմբերի վերջ քայլեր կձեռնարկի, սակայն չի մանրամասնել, թե ինչ փոփխությունների մասին է խոսքը։
Բողոքի ակցիաները Ֆրանսիայում որոշ դեպքերում վերածվել են ոստիկանության հետ բախումների։ Ֆրանսիայի իշխանությունները նաև ժամանակավորապես դադարեցրելեն լուսաձայնային նռնակների կիրառումը ցույցերի ժամանակ՝ 15-ամյա դեռահասի ձեռքը վնասվելուց հետո։
Ֆրանսիայում բողոքի ակցիաներն սկսվելուց ի վեր ձերբակալավել է ավելի քան 6600 մարդ, որոնց մեծ մասը անչափահասներ են։
Նմանատիպ բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Բելգիայում։ Լիեժում հարյուրավոր աշակերտներ և ուսանողներ դուրս են եկել փողոցներ ՝ բողոքելու ուսման վարձերի թանկացման դեմ։ Բելգիայում բողոքի ցույցերն ուղեկցվել են անկարգություններով։ Լիեժում արդեն ձերբակալվել է ավելի քան 100 մարդ, բողոքի ակցիաները անկարգությունների վերածելու համար։ Լիեժի ոստիկանությանը, հայտնել է, որ ցույցերի ժամանակ 80 մարդ բերման է ենթարկվել, իսկ 27-ը կալանավորվել՝ հավելելով, որ որոշ ցուցարարներ վնասել ու այրել են գույքը։
Բելգիայի ֆրանսիախոս հատվածում նախատեսվում է ուսման վարձերը թանկացնել 835 եվրոյից մինչև 1194 եվրո։ Եվրոպայից հարավում՝ Իսպանիայում բնակարանների վարձերի թանկացումը փողոց է հանել հազարավոր մարդկանց։
Բողոքի շարժման խորհրդանիշ էր դարձել 87-ամյա Մարիկարմեն Աբասկալը, ում սեպտեմբերին բռնի ուժով հեռացրել էին իր բնակարանից, որտեղ նա ապրել էր ավելի քանի 70 տարի։ Մարիկարմեն Աբասկալի հայրը բնակարանը Մադրիդի Ռետիրո թաղամասում առաջին անգամ վարձակալել էր 1956 թվականին։ Ծնողների մահից հետո Մարիկարմենը շարունակել էր այնտեղ ապրել որպես վարձակալ։ Այդ ժամանակ վարձավճարի չափը սահմանափակված էր օրենքով։ Տարածքը տարիների ընթացքում դարձել էր ավելի պահանջված, և 2018 թվականին գույքը ձեռք բերած Urbagestión ընկերությունը վարձավճարը ամսական 500 եվրոյից բարձրացրել էր մինչև 2,650 եվրո։
Եվրոպայում տեղի ունեցող իրադարձություններին անդրարձել է նաև Եվրահանձնաժողովը։ Ֆրանսիայում տեղի ունեցող ցույցերի մասին Եվրահանձնաժողովը նշել է, որ ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը պետք է լինի համաչափ և օրինական։
Իսպանիայում բնակարնների վարձավճարների թանկացման համար սեպտեմբերի 9-ին Եվրահանձնաժողովը ներկայացրել է Affordable Housing Act-ի նախագիծը և հանձնարարական՝ անդամ երկրներին օգնելու բնակարանների հասանելիության ու վարձերի ճգնաժամի դեմ պայքարում։ Հանձնաժողովը նշել է, որ բնակարանների մատչելիությունը դարձել է եվրոպացիների ամենահրատապ խնդիրներից մեկը։

