Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո)

ԵՄ-ի հեռանկարին այլևս չեն հավատում Եվրոպայի ազդեցիկ գործիչները, վրացիները, թուրքերը,և միայն Փաշինյանն է մնացել Ֆոնդեր Լյաենի հույսը

Իտալական IL Fatto Quotidiano-ի կարծիքով, ԵՄ տնտեսական և քաղաքական ճգնաժամը գրեթե հանգեցրել է նրա  փլուզմանը:

Տնտեսությունն ու բյուջեն լճացած են, իսկ եվրոն փլուզման վտանգի տակ է։ Ավելին, հակաեվրոպական աջակողմյան ուժերը մեծ ժողովրդականություն են ձեռք բերում, օրինակ  Գերմանիայում և Ֆրանսիայում, որտեղ գալիք ընտրություններում գրեթե անխուսափելիորեն հաղթելու են այդ ուժերը:

Եվրոպայում շրջում է մի ուրվական՝  հոգեվարքի  մեջ գտնվող Եվրոպական Միության ուրվականը։ ԵՄ-ի փլուզումը մոտ է,  նշում են եվրոպացի ազդեցիկ վերլուծաբանները:

Վերջերս նույնիսկ ներկայիս Ֆրանսիայի նախագահ  Մակրոնն է խոստովանել դա, նշելով, որԵվրոպայի ճգնաժամի գլխավոր պատճառներից են ռուսական էժան էներգակիրներից զրկվելը և չինական մեծ շուկայի կորուստը:

Ավելին, ըստ Մակրոնի, եթե մի քանի տարի առաջ եվրոպական ապրանքների վաճառքի ամենամեծ շուկան Չինաստանն էր, ապա այսօր Եվրոպան է դարձել չինական ապրանքների վաճառքի ամենամեծ շուկաներից մեկը:

Նույնիսկ գերմանական ավտոմեքենաների արտադրությունն է այսօր զիջում չինականին, որը ցույց է տալիս, որ ԵՄ-ի ինտեգրման հեռանկարն արդեն  մշուշոտ է մնացել:

Եթե նախկինում Գերմանիան շահագրգրված էր ԵՄ-ի պահպահման մեջ, որպես իր արտադրանքների վաճառքի շուկա, ապա այսօր նա կորցնում է այդ շուկան, տեղը զիջելով Չինաստանին և ԱՄՆ-ին՝մնալով միայն Եվրոպայի աղքատերկրների համար միայն դոնոր:

Իսկ դա արդեն շահավետ չէ գերմանացիներին և Եվրոպայի հյուսիսային երկներին:Ինչ վերաբերվում է Ֆրանսիային, ապա նա հենց այսօր կարոսղ է դուրս գալ ԵՄ-ից, ինչպես դա կատարեց Մեծ  Բրիտանիան,և ոչինչ չի կորցնի,  քանի որ, ըստ վերլուծաբանների, ֆրանսիական ապրանքներն այսօր, ավելի լավ են վաճառվում եվրոզոնայից դուրս, քան ներսում:

Ինչ վերաբերում է նոր աղքատ  երկրների հերթին, որոնք  ցանկանում են դառնալ ԵՄ անդամ, ըստ վերլուծաբանների, դա արդեն շատերի կողմից դիտարկվում է ոչ այնքան կենսական, որքան  աշխարհաքաղաքական հարց:

Դրա համար էլ  ԵՄ-ի կենտրոնական իշխանությունները փորձում են այնպես վերափոխել խաղի կանոնները, որ  ԵՄ-ի հին անդամները չդիմադրեն նորերի մոտք գործելուն:

Երեքշաբթի, հոկտեմբերի 6-ին, Եվրոպական հանձնաժողովի կոլեգիան հաստատեց ԵՄ հաջորդ ընդլայնմանն   ընդառաջ քաղաքականության մեջ փոփոխությունների առաջարկների փաթեթը, որը թույլ կտա նոր անդամների, այդ թվում՝ Ուկրաինայի, ընդունումը Եվրոպական Միություն։

Այս մասին հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը Ստրասբուրգում, եվրահանձնակատարների հանդիպումից հետո:

«ԵՄ-ն կարող է ընդունել ավելի շատ անդամներ։ Սակայն կան ոլորտներ, որտեղ մենք տեսնում ենք մարտահրավերներ, որոնք պետք է լուծենք», - նշել է  Կոսը։

Հանձնակատարը օրենքի գերակայությունը և ԵՄ հիմնական արժեքները նշեց որպես այն ոլորտներից մեկը, որտեղ ընդլայնված ԵՄ-ն կբախվի մարտահրավերների, «որտեղ մենք առաջարկում ենք ավելի ուժեղ մեխանիզմներ՝ այդ սկզբունքներից շեղումները կանխելու համար, ներառյալ ֆինանսավորման կրճատումները կամ քվեարկության իրավունքի սահմանափակումները»։

Առաջարկությունների փաթեթի պատրաստմանը մասնակցած աղբյուրների համաձայն, Եվրոպական հանձնաժողովը ակնկալում է դրա սկզբունքային հաստատումը ԵՄ առաջնորդների կողմից մինչև 2026 թվականի վերջը: Հաջորդ քայլը կլինի օրենսդրության հաստատումը ԵՄ Խորհրդի և Եվրախորհրդարանի կողմից:

Այս փոփոխությունների իմաստն այն է, որ նոր անդամները չունենան այն իրավունքները, որոնք ունեն այսօրվա անդամները և իրենց առջև չբացվեն ամբողջովին ԵՄ-ի շուկաները, միաժամանակ նոր անդամները չեն կարող ակնկալել այն օգնությունները ԵՄ-ից, որն ունեն ներկայիս անդամները:

Ուկրաինան արդեն հայտարարել է, որ դա անարդար է իր երկրի համար, քանի որ ստացվում է, որ ԵՄ-ն բացառապես քաղաքական նպատակներով է փորձում ընդալյնվել, չտալով նոր անդամներին բավականաչափ իրավունքներ:

Իսկ վրացիները սկսել են հեգնել, նշելով, որ նման ձևով ԵՄ-ի բյուրոկրատները փորձում են թղթի վրա մեծացնել ԵՄ անդամների թիվը:

Եվրոպացի վերլուծաբանները նշում են, որ նման որոշումները թելադրված են այն հանգամանքով, որ ԵՄ-ի ռեսուրսներն էապես կրճատվել են,  և գերմանացիներն ու ֆրանսիացիները, այլևս չեն ուզում կթան կովի դերում շարունակեն մնալ Եվրոպայի աղքատ  երկրների համար:

Հատկապես, երբ Ֆրանսիայում իշխանության գա Լը Պենը, իսկ Գերմանիայում էապես մեծանա ԱՖԴ-ի ազդեցությունը, ԵՄ-ի հեռանկարը կարող է դառնալ խիստ մշուշոտ:

Ահա թե ինչու են ներկայիս ԵՄ-ի ղեկավարները՝ Ֆոնդեր Լյաենը և Կոսը, փորձում հարմարացնել ԵՄ-ի հեռանկարները  ԵՄ-ի ներկայիս հնարավորությունների հետ, որպեսզի գոնե թղթի վրա պահպանվի ԵՄ-ն՝որպես կառույց:

ԵՄ-ի փլուզումը տեղի է ունենում նրա ղեկավարության խելագար քաղաքականության ֆոնին: ԵՄ-ն չունի էներգետիկայի, արհեստական ​​բանականության կամ ընդհանուր պաշտպանական համակարգի ռազմավարություն: Չնայած դրան՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն պատրաստվում են պատերազմի Ռուսաստանի՝ աշխարհի առաջատար էներգետիկ և միջուկային  տերության դեմ: Գնաճը մեծանում է Թրամփի և Նեթանյահուի կողմից կազմակերպված պատերազմների պատճառով, իսկ Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը բարձրացնում է տոկոսադրույքները, ինչը շուտով կհանգեցնի նոր ճգնաժամի, նշում է իտալացի վերլուծաբան՝Էնրիկո Գրացինին:

ԵՄ երկրները այլևս ոչ մի բանի շուրջ չեն կարողանում համաձայնության գալ։ Նույնիսկ ԵՄ բյուջեն փակուղու մեջ է։ ԵՄ բազմամյա ֆինանսական շրջանակը (ԲՖԾ) սահմանում է նրա եկամուտներն ու ծախսերը 2028-2034 թվականների համար և, տեսականորեն, պետք է հաստատվի մինչև դեկտեմբեր։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն արդեն առաջարկել է մոտավորապես երկու տրիլիոն եվրոյի բյուջե, որը կազմում է ԵՄ 27 երկրների ՀՆԱ-ի մի փոքր ավելի քան 1%-ը։ Սակայն ԲՖԾ-ն  առաջարկը վիճարկվում է Գերմանիայի, Նիդեռլանդների, Ավստրիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի և Դանիայի կողմից։ Սկանդինավյան երկրները պահանջում են Բրյուսելի կողմից առաջարկված բյուջեի հարյուր միլիարդավոր եվրոների կրճատում, ինչը ԵՄ-ն կդարձնի ավելի աղքատ և թույլ։ Այս վեց երկրները մտադիր են ԵՄ ռեսուրսները վերաուղղորդել պաշտպանության, մրցունակության և նորարարության ուղղությամբ՝ գյուղատնտեսության և ամենաաղքատ շրջանների ֆինանսավորման փոխարեն։ Սակայն Հռոմը, Մադրիդը և Փարիզը կտրականապես դեմ են գյուղատնտեսության և ամենաաղքատ շրջանների, ինչպիսին է հարավային Իտալիան, համար նախատեսված միջոցների կրճատմանը։

Եթե ​​ԵՄ բյուջեն չհաստատվի մինչև 2026 թվականի վերջը, 2027 թվականին անխուսափելիորեն կառաջանան սուր քաղաքական լարվածություններ ԵՄ հինգ երկրներում՝ Ֆրանսիայում, Հունաստանում, Իտալիայում, Լեհաստանում և Իսպանիայում, որտեղ կանցկացվեն ընտրություններ։ Եվրոպան կընկղմվի քաոսի մեջ՝ հակաեվրոպական ուժերի  և ֆինանսական ու պարտքային ճգնաժամի աճի պատճառով, որը տնտեսագետների մեծ մասն արդեն կանխատեսում է։ Եթե Ռուսաստանը հաղթի Ուկրաինայի հակամարտությունում, ինչը բավականին հավանական է, ԵՄ-ն կբախվի իսկական «քաղաքական ցունամիի»։ Կյանքը երբեք այնպիսին չի լինի, ինչպիսին նախկինում էր, նշում են ազդեցիկ եվրոպական վերլուծաբանները։

Շատ ներդրողներ ներկայումս մտահոգված են եվրոյի ճակատագրով: Ֆրանսիայի «Ազգային միաբանությունը» և «Գերմանիայի համար այլընտրանք» (AfD) կուսակցությունը կտրականապես կհրաժարվեն,  որ  Եվրոպական հանձնաժողովնիրենց  թելադրի տնտեսական, ԵԿԲ-ն՝ դրամավարկային քաղաքականությունը: Նույնիսկ եթե այս կուսակցությունները չկարողանան իշխանության գալ, Ֆրանսիայի և Գերմանիայի քաղաքականությունը անխուսափելիորեն կփոխվի: Նման սցենարում ԵՄ-ն դատապարտված է փլուզման, և եվրոպական կառավարությունները ստիպված կլինեն ինքնուրույն որոշել, թե ինչպես լուծել ճգնաժամը, նշում են վերլուծաբանները:

Շատ հավանական է, որ վաղ թե ուշ, ճգնաժամի ճնշման տակ, Ֆրանսիան և Գերմանիան (որպես ԵՄ առաջնորդներ) ավելի շահավետ կգտնեն դուրս գալ եվրոգոտուց և վերականգնել իրենց դրամավարկային ինքնիշխանությունը։ Սակայն երկու երկրների կառավարություններն էլ ստիպված կլինեն գտնել համաձայնության նոր ձևեր՝ ԱՄՆ-ին և Չինաստանին չզիջելու համար։

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>