Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում Ես քաղհալածյալ եմ. Խաչիկ Գալստյանը՝ դատարանում
Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պուտինն ու Թրամփը հանդիպել են Պատերազմ Արցախում
Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան Ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող երկու նավեր այրվում են Հորմուզում Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը «Դու իսկապե՞ս այնքան ես կտրվել իրականությունից, որ կարծում ես՝ քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա, որով կարող ես երաշխավորե՞լ ինքդ՝ քեզ». Արթուր Սուքոյան Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից. Աշոտյան Թրամփի ընկերությունները գումարներ են ստացել ադրբեջանական «լվացքատնից» Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել «Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ» Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ» Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ» Ի՞նչ է թաքցվում Փաշինյանի հիստերիայի տակ․ «Կարճ ասած» Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված Ֆրանսիայի Ազգային ժողովում «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողով է կազմակերպվել + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Մի կողմ դնենք սևացած բանանը, նյարդային դրամատուրգիան, սևացած դուխիզմը։ Նայենք լայն և խորը. Վլադիմիր Մարտիրոսյան

Հայ-ամերիկյան օրակարգը, «Թրամփի ուղին» և Իրանի կարմիր գծերը. Արարատ Միրզոյանի այցը Թեհրան․ ինչ է փոխանցել Միրզոյանն իրանական կողմին

168.am-ը գրում է
Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն տեղի ունեցավ տարածաշրջանային բարդ և բարձր լարվածության պայմաններում:

Այցի շրջանակներում Միրզոյանը  հանդիպումներ ունեցավ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի և արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Բանակցությունների առանցքում էին երկկողմ տնտեսական, տրանսպորտային ու էներգետիկ համագործակցության խորացումը, տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները և հաղորդակցական ուղիների ապաշրջափակման հարցերը:

Մասնավորապես, քննարկվեցին Հայաստան-Իրան սահմանին երկրորդ կամրջի կառուցման, էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ավարտի և բեռնափոխադրումների դյուրացման գործնական քայլերը:

Հատկանշական է, որ բոլոր բարձրաստիճան հանդիպումներում իրանցի պաշտոնյաների հռետորաբանության կարմիր թելը Միացյալ Նահանգների գործողությունների, սպառնալիքների և ռազմավարական հավակնությունների քննադատությունն էր: Իրանի ղեկավարությունը հանգամանորեն անդրադարձել է  Վաշինգտոնի կողմից վարվող քաղաքականությանը, միջուկային գործունեության շուրջ ստեղծված ճնշումներին և երկրի դեմ իրականացված հարձակումներին՝ ընդգծելով, որ ամերիկյան կողմի հետ բանակցություններն այլևս իմաստ չունեն, քանի որ դրանց անմիջապես հաջորդում են պատերազմներն ու պատժամիջոցները:

Այս շեշտադրումները պատահական չէին. Թեհրանն իր հարևանների միջոցով փորձում է հստակորեն գիծ գծել և արձանագրել իր կարմիր գծերը՝ կապված արտաքին ուժերի ռեգիոն, այսպես կոչված, ներթափանցման հետ:

Իրանական կողմի նման կենտրոնացումն ԱՄՆ-ի գործոնի վրա ուղղակիորեն պայմանավորված է Հայաստանի վարած արտաքին քաղաքականությամբ, մասնավորապես՝ ԵՄ ինտեգրման միտումներով և ՀՀ տարածքում ձևավորվող «Թրամփի ուղի» կամ ԹՐԻՓՓ նախագծով: Թեհրանում խիստ զգայունությամբ են հետևում Հայաստանի արևմտյան վեկտորի խորացմանը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Վաշինգտոնը Հարավային Կովկասը դիտարկում է՝ որպես Ռուսաստանի ու Իրանի ազդեցությունը թուլացնելու համար օգտագործվող գոտի։

Հետևաբար, իրանցի պաշտոնյաների հայտարարություններում Միացյալ Նահանգների շեշտադրումն ազդանշան է առ այն, որ Թեհրանն ուշադիր հետևում է իր անմիջական հարևանությամբ անվտանգային ռիսկերին:

Այս համատեքստում չափազանց բնութագրական է Արարատ Միրզոյանի տված հավաստիացումն Իրանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, այն է՝ Հայաստանը թույլ չի տա, որպեսզի իր տարածքն օգտագործվի Իրանի դեմ որևէ գործողություն իրականացնելու համար: Սա՝ ըստ իրանական կողմի տարածած մամուլի հաղորդագրության։ Այս ձևակերպումը միտված է փարատելու Թեհրանի մտահոգությունները, որոնք կապված են Հայաստանում ամերիկյան կամ արևմտյան հնարավոր ենթակառուցվածքների, ներկայության ամրապնդման  հետ:

Այցի իրական նպատակն էր կարծես փորձել համաձայնության գալ և երաշխիքներ տրամադրել Թեհրանին՝ հաշվի առնելով Թրամփի վարչակարգի կողմից նախաձեռնվող և հայկական տարածքով անցնող տրանսպորտային նախագծերի շուրջ առկա կոշտ նախապայմանները: Իրանը պահանջում է անվտանգային երաշխիքներ և բացառում է սահմանների փոփոխելիության կամ արտաքին վերահսկողության տակ գտնվող միջանցքների տրամաբանությունը, որոնք կարող են կտրել Հայաստանն Իրանից կամ ծառայել որպես հակաիրանական պլացդարմ:

Վերլուծելով ստեղծված աշխարհաքաղաքական հանգույցը՝ ակնհայտ է դառնում, որ Հայաստանի արևմտյան կողմնորոշումն ու տնտեսական դիվերսիֆիկացման ցանկությունը բախվում են Իրանի կոշտ տարածաշրջանային շահերի հետ: Մինչ հայկական իշխանությունները հույսեր են կապում միջազգային նախագծերի և արևմտյան գործընկերության հետ, Թեհրանը հստակեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ապաշրջափակումը և տրանսպորտային ուղիների բացումը չպետք է սպառնան Իրանի տարածքային ամբողջականությանը և աշխարհաքաղաքական կայունությանը։

Այս առումով, «Թրամփի ուղի» նախագծի շուրջ պտտվող աշխարհաքաղաքական սակարկությունները Հայաստանի համար դառնում են լրջագույն փորձություն։

Այսպիսով, Միրզոյանի այցը Թեհրան հերթական վկայումն է այն մասին, որ Հայաստանը ստիպված է անընդհատ բալանսավորել արևմտյան նախագծերի և տարածաշրջանային անխուսափելի իրողությունների միջև: Իրանի հետ հարաբերությունների խորացումը և հարևանների հետ դիվանագիտությունը կենսական անհրաժեշտություն են Հայաստանի համար՝ զերծ մնալու համար խոշոր տերությունների հակամարտությունների բացասական հետևանքներից:

Հայաստանի արևմտյան վեկտորն ու եվրաինտեգրման հավակնություններն անխուսափելիորեն և սուր կերպով մտնում են հակասության մեջ տարածաշրջանային իրանական շահերի ու կարմիր գծերի հետ: Մինչ հայկական իշխանությունները ձգտում են դիվերսիֆիկացնել անվտանգությունն ու տնտեսությունն Արևմուտքի հետ սերտացման միջոցով, Թեհրանը հստակեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ապաշրջափակումն ու արտաքին ուժերի հովանու ներքո առաջ մղվող տրանսպորտային նախագծերը սպառնում են Իրանի անվտանգությանը:

Հայաստանը հայտնվել է մի վիճակում, որտեղ արևմտյան այս կողմնորոշումը և տարածաշրջանային կոշտ իրողությունները բացառիկ լարվածություն են ստեղծում, և Հայաստանը  ստիպված է անընդհատ ու ցավագին այս խնդիրների, հակասող շահերի բախման ու մշտական վտանգների միջով անցնել։ Արդյո՞ք այս անգամ Միրզոյանի բանավոր հավաստիացումները բավարար են իրանական կողմի համար, ցույց կտա ժամանակը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>