Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո)

Ալիևը հերթական նոր լծակն է գտել նոր զիջումներ պահանջելու Հայաստանից, և այդ մոտեցումը շարունակական է լինելու Փաշինյանի իշխանության պարագայում

Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների պետական ​​հանձնաժողովի նախաձեռնությամբ, այսօր Բաքվում  մեկնարկել է «Վստահության ամրապնդումը և անհայտ կորածների խնդրի լուծման արդյունավետ մեխանիզմների մշակումը» թեմայով IV միջազգային համաժողովը, որն անցկացվում է  անհայտ կորածների վերաբերյալ, այսպես կոչված՝  «Բաքվի երկխոսության» շրջանակներում։

Այդ առիթով Ալիևը  տարբեր երկրներից  Բաքու է հրավիրել նախկին ղեկավարների, որոնք,իրենց հերթին,շահագրգրված են այս թեման տաքացնելու համար:

Ամենահետաքրքիրը Ալիևի ուղերձն էր, որը հնչեցվեց այդ համաժողովում:

Փորձենք կետ առ կետ ներկայացնել, թե ինչ է պահանջում այս Ալիևը Հայաստանից:

«Չնայած հակամարտության ավարտին, անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը շարունակում է մնալ ադրբեջանական պետության համար կարևորագույն խնդիր։ Մեր երկրի նախաձեռնությամբ ստեղծված Բաքվի երկխոսությունը ծառայում է որպես կարևոր հարթակ՝ անհետ կորած անձանց հարցի շուրջ պետությունների, միջազգային կազմակերպությունների և փորձագետների ջանքերը միավորելու, փորձի փոխանակման և գործնական համագործակցության ընդլայնման, ինչպես նաև՝միջազգային ուշադրությունը այս խնդրին հրավիրելու համար», - ասվում է նրահայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ կայուն խաղաղության հաստատումը, քաղաքական համաձայնությունների հետ մեկտեղ, պահանջում է վստահության կառուցում և հակամարտության մարդասիրական հետևանքների լուծում. «Անհետ կորած անձանց ճակատագրի որոշումը այս գործընթացի անբաժանելի մասն է և մեր բարոյական պատասխանատվությունը նրանց ընտանիքների առջև», - նշում է Ալիևն իր ուղերձում։

Ըստ նրա՝  ավելի քան 30 տարի տևած հակամարտության արդյունքում 4010 ադրբեջանցի, այդ թվում՝ երեխաներ, կանայք և տարեցներ, գրանցված են որպես անհետ կորած։

Նա ընդգծեց, որ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի արդյունքները և տարածքների վերադարձը Ադրբեջանի վերահսկողությանը նոր հնարավորություններ են  բացել  անհետ կորած անձանց որոնման համար։

Շարունակելով այդ միտքը Ալիևը նշել է, թե, իբր «…մարդկային մնացորդների վերաբերյալ անցկացված փորձաքննությունները ցույց են տալիս, որ սպանված ադրբեջանցիները ենթարկվել են խոշտանգումների: Գերիներին և պատանդներին միջազգային կազմակերպություններից թաքցնելը, նրանց խոշտանգումների տակ սպանելը և հանցագործությունների ապացույցները թաքցնելը միջազգային իրավունքի կոպիտ խախտում են: Այս գործողությունները պետք է ստանան իրավական գնահատական», - եզրակացրել է նա:

Ինչ խոսք,ցանկացած պատերազմում կատարվում են երկողմանի մակարդակով նման դեպքեր:

Սակայն այս ամենը ներկայացնելով  միակողմանի տարբերակով՝Ալիևը փորձում է Հայաստանի դեմ պատասխանատվության նոր միջազգային հարթակ ձևավորել, որտեղ Ադրբեջանը կկարողանա պաշտոնական մեղադրանքներով հանդես գալ:

Ավելին, նա հայտարարում է, որ Ադրբեջանը շարունակելու է օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ դեռևս անհետ կորածների ճակատագիրը պարզելու համար։

«Մեր անհետ կորած քաղաքացիներից ոչ մեկը չի մոռացվել, և նրանց ճակատագրի որոշումը պետության մշտական ​​ուշադրության կենտրոնում է։ Այս ողբերգության առջև կանգնած և նրանց ցավը կիսող յուրաքանչյուր ընտանիքին համապարփակ աջակցություն և խնամք ցուցաբերելը մեր բարոյական պարտականությունն է»,-հայտարարում է նա, ակնարկելով, որ դրա համար օգտագործելու է բոլոր միջոցները։

Եվ որպես արդեն կոնկրետ պահանջ հայտարարում է բառացիորեն հետևյալը.

«Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական ​​գերեզմանների գտնվելու վայրերի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը և ստեղծի պայմաններ՝ համապատասխան արխիվների բացման և վկաների ցուցմունքների հավաքագրման համար»։

Հասկանալի է, որ ավելի քան չորս հազար զոհերի վերաբերյալ ոչ ոք հիմնարար տեղեկատվություն չի կարող տրամադրել, մանավանդ, որ առաջին ղարաբաղյան պատերազմից անցել է արդեն ավելի քան 30 տարի:

Իր այս պահանջը նա հիմնավորում է բառացիորեն այսպես.

«Սա, իրավական պարտավորություն և մարդասիրական պատասխանատվություն լինելուց զատ, կլինի խաղաղության նկատմամբ նվիրվածության գործնական արտահայտություն և փոխադարձ վստահության ամրապնդման ներդրում։ Մարդկային ճակատագրերին վերաբերող տեղեկատվությունը չպետք է կախված լինի քաղաքական պայմաններից»։

Առաջին հայացքից նրա խոսքերի մեջ ոչ մի տարօրինակ բան չկա և իհարկե, հնարավորության պարագայում, երկու կողմն էլ պարտավոր են այս հարցում իրար օգնել:

Սակայն Ալիևը չի նշում երկկողմ պարտավորության մասին:

Ըստ նրա՝հայկական կողմից չեն կարող լինել անհայտ կորածներ:

Իսկ դա նշանակում է, որ նրա գլխավոր նպատակը ոչ այնքան այդ մարդկանց մասին ինֆորմացիա ստանալն է, այլ՝  ձևավորել մի միջազգային հարթակ, որտեղ հնարավոր կլինի անընդատ մեղադրանքներ ներկայացնել Հայաստանին:

Դրա արդյունքում հնարավոր կլինի Հայաստանից կորզել այլ զիջումներ, ինչպես որ վեց տարի առաջ Ալիևին խորհուրդ էր տալիս Էրդողանը:

Իսկ որպեսզի վերջնականապես պարզ լինի այդ մտադրությունը, Ալիևը առաջարկում է  բառացիորեն հետևյալը.

«Մենք կարծում ենք, որ կարևոր է այս ոլորտում միջազգային ջանքերն ավելի ամրապնդել։ ՄԱԿ-ը և այլ համապատասխան միջազգային կազմակերպությունները, իրենց մանդատների շրջանակներում, պետք է ավելի ակտիվ դեր խաղան որոնումներ անցկացնելու, տեղեկատվություն փոխանակելու, դատաբժշկական կարողությունները զարգացնելու և ընտանիքներին աջակցությունը ընդլայնելու գործում»։

Եվ որպես իր առաջարկների վերջաբան, նա առաջարկում է ՄԱԿ-ի շրջանակներում հատուկ մեխանիզմի ստեղծում.

«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է ՄԱԿ-ի շրջանակներում ստեղծել անհետ կորած անձանց հարցերով հատուկ մեխանիզմ՝ այս խնդրին համաշխարհային մասշտաբով ավելի մեծ ուշադրություն գրավելու համար,։

Շատերը կարող են մտածել, որ առաջին հերթին Ալիևը փորձում է հումանիտար հարցեր լուծել, որտեղ չենլինի մեղադրանքներ այլ երկրների հասցեին:

Այդ դեպքում նա կունենար այս հարցի վերաբերյալ այլ մոտեցում, որտեղ այս խնդիրը կդիտարկեր երկկողմանի տարբերակով, որտեղ կլինեին ոչ միայն ադրբեջանցի, այլև հայ անհայտ կորածների խնդիրներ:

Սակայն նրա ելույթում կարմիր թելով անցնում էր այն թեզը, թե Հայաստանը պարտավոր է ավելի քան չորս հազար անհայտ ադրբեջանցի կորածների մասին տեղեկություններ և ինքը՝Ալիևը հետամոտ է լինելու որևէ ադրբեջանցու ճակատագիր անտեր չմնա;

Իսկ որպեսզի Հայաստանի դեմ իր մեղադրանքներնստանան միջազգային արձագանք, առաջարկում է ՄԱԿ-ի մակարդակով այդ հարթակը ձևավորել

Իսկ ինչո՞վ  են զբաղված Հայաստանում իշխանություններն ու մնացած քաղաքական ուժերը:

Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>