ՔՊ-ն վարչության նիստում, որոշել է Հայկ Սարգսյանին («շիշ բռնող») հեռացնել կուսակցությունից
ՔՊ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք.
«Հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչության որոշմամբ Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
Քննարկվել են այլ օրակարգային հարցեր»։
--
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը, ով հանրությանը հայտնի է նաև որպես «շիշ բռնող» (2018-ի «հեղափոխության» շրջանում նա ոչ միայն ուղեկցում էր Փաշինյանին, այլև նրան շշով ջուր էր տալիս): Էականն այն է, որ Հայկ Սարգսյանը հայտնվեց իր «պարտայգենոսսեների» թիրախում և հեռացվեց ՔՊ-ից այն բանից հետո, երբ հրապարակավ որոշ բաներ բացահայտեց ՔՊ վերնախավում տիրող կոռումպացվածության, մասնավորապես, «օն-լայն կազինոների» տերերի ու ՔՊ-ական «վոժդերի» հնարավոր կապերի մասին:

