Փաշինյան Նիկոլը մի շատ ուշագրավ յուրահատկություն ունի. տվյալ պահին ինչ իրեն հարմար է, խոսում է։ Կարևոր չէ՝ սուտ է, կեղծիք է…
Դերենիկ Մալխասյանը նկատում է. «Փաշինյան Նիկոլը մի շատ ուշագրավ յուրահատկություն ունի՝ տվյալ պահին ինչ իրեն հարմար է, խոսում է։ Կարևոր չէ՝ սուտ է, կեղծիք է…, իրեն հարմար է՝ պնդում է։ Ինչ-որ բան արդարացնելու համար կարող է հղում հանել կեղծ փաստերի ու դրանից բխող պատճառահետևանքային շղթա կառուցել։ Հենց այս տրամաբանությամբ էլ տարիներ շարունակ, տարբեր թեմաներով մոլորեցնում են հասարակությանը։
Զորօրինակ, հարցազրույց է տալիս ու դեմքի լուրջ արտահայտությամբ, հաստատակամ տոնով հայտարարում է, թե միայն 2018 թ.-ից հետո են Հայաստանում կին համայնքապետեր հայտնվել։ Մարդը 8 տարի երկրի ղեկավարի աթոռն է մաշեցնում, բայց կա՛մ տեղյակ չէ, կա՛մ միտումնավոր սուտ տեղեկություն է հրամցնում, որ 2018 թ.-ից առաջ կին համայնքապետեր չեն եղել։
Հանպատրաստից ես 2 կին համայնքապետ հիշեցի, ովքեր Նիկոլից առաջ պաշտոնավարել են։ Առաջինը՝ Շիրակի մարզի Արեգնադեմ գյուղի նախկին համայնքապետ Աղունիկ Հազրյանը, ով կարծեմ հեռավոր 2005 թ.-ին է ընտրվել։ Մյուսը՝ 2016 թ.-ին Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար է դարձած Ջեմմա Հարությունյանը, ով կարծեմ մինչև հիմա էլ համայնքապետ է։ Համոզված եմ, որ էլի շատ դեպքեր են եղել։ Բայց Փաշինյան Նիկոլին նման մանրուքները չեն հուզում՝ կարևորը սվաղել, գնացել է։ Սա առնվազն խոսքի արժեքը չգնահատելու մասին է։
Լրացում. մի փոքր փորփրելուց հետո պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանի հայրենի մազում՝ Տավուշում մինչև 2018 թ-ը առնվազն 3 կին գյուղապետ է եղել․ Էմմա Հակոբյանը՝ Ոսկեվանում, Հրուշ Աղբալյանը՝ Ոսկեպարում, Վարդուշ Ներսիսյանը՝ Աղավնավանքում»։

