Մենք չենք մասնակցի Եկեղեցու հարցով հանձնաժողովի վերաբերյալ քննարկումներին․ «Ուժեղ Հայաստան»
Մենք որևէ մասնակցություն չենք ունենա Հայ առաքելական եկեղեցու հարցերով քննիչ հանձնաժողովի վերաբերյալ քննարկումներին։ Հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը։
Նա սա պատճառաբանել է գործընթացի հակասահմանադրական բնույթով։ «Մենք հարգում ենք Սահմանադրությունը, ի տարբերություն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, որն արդեն մի քանի հակասահմանադրական օրենք է ընդունել», — ընդգծել է պատգամավորը։

