MMA. մարտեր առանց կանոնների, խորհրդարանական լևըլ. ««Այ թուլա՛, ինքնահաստատման փուլու՞մ ես»․․․ ընդդիմադիրների պատասխանը՝ ՔՊ-ականների խուլիգանությանը
Իրենց հակաեկեղեցական, երևի ամելի տեղին կլիներ ասել՝ սատանայական մտմտուքներն իրականացնելու համար փաշինյանական քպ-ի ներկայացուցիչները, չունենալով որևէ փաստարկ, անցել են իրենաց տիպիկ, բնութագրական՝ փողոցային և խուլիգանական դրսևորումների:
Ընդդիմադիր պատգամավորներին պետք է խորհուրդ տալ, որ մոտները օրհնած ջրով տափաշիշ, կաղամախե սրափայտ, մեծ քորոց ու սխտոր ունենան: Ժողբանահյուսությունը վկայում է, որ սատանաների, չարքերի, չար ուժերի դեմ պայքարում դրանք անհրաժեշտ միջոցներ են:

