ԱԺ-ում իրավիճակը լարվեց, ՔՊ-ականները հшրձшկվեցին ընդդիմադիրների վրա
ԱԺ «ուժեղ հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն ամբիոնից կոչ արեց ՔՊ-ականներին իրենց ստացած պարգևավճրները չխածսել, անի որ այն բյուջե վերադարձի ենթակա է։
«Ռուբինյանը կատարել է պետական միջոցների վատնում, ես ձեզ կոչ եմ անում այդ 250 հազարները չծախսել, պարգևավճարները չծախսել, կոպեկ-կոպեկ մենք ձեզանից դա հետ ենք վերադարձնելու, մենք թույլ չենք տալու, որ այս երկրին, ժողովրդին դժբախտություն բերած....»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ռուբինյանին դուր չեկավ ելույթը, նա հորդորեց Ղազարյանը խոսի օրակարգում ընդգրկված հարցերի մասին, ապա անջատեղ խոսափողը։ Մինչ ամբիոնից կիջեր Ղազարյանն ու կմոտենար «Հայաստան» խմբակցությունից ՄԵսրոպ Մանուկյանը, իրավիճակն ԱԺ դահլիճում լարվեց։
Կադրերում երևում է, թե ինչպես է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Ղալումյանը, ապա նրա գործընկերները հարձակվում «ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների վրա։ Ռուբինյանը հայտարարեց ընդմիջում։

