Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո)

Նապոլեոնի և Հիտլերի ֆեյքերը՝ պատերազմի «խոզերը». ի՞նչ է սպասվում «TRIPP»-ին. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը գրում է.
«Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Մերցը իրար նման են։ Երկուսն էլ շատ ցածր վարկանիշ ունեն իրենց երկրներում։ Երկուսն էլ «կաղ բադիկ» են։ Երկուսն էլ իրենց կառավարման ձախողումներից սեփական ժողովուրդների ուշադրությունը շեղելու համար արտաքին թշնամու կերպար են հրամցնում։ Երկուսն էլ պատրաստ են, հանուն իրենց աթոռի, համաշխարհային աղետի պատճառ դառնալ։
Մակրոնն ու Մերցը գլոբալ պատերազմի կուսակցության կարկառուն ներկայացուցիչներ են («արուսները»՝ Ուրսուլան և Կայա Կալասը, հետներն են)։ Նրանց հանգիստ չեն տալիս Նապոլեոնի և Հիտլերի դափնիները։

Նապոլեոնը 1800-ականների սկզբում ռազմական արշավ նախաձեռնեց դեպի Մոսկվա։ Ի վերջո պարտվեց․ ռուսները մտան Փարիզ։
Հիտլերը 1900-ականների կեսերին արշավեց դեպի Մոսկվա։ Տապալվեց։ ԽՍՀՄ զորքերը, որոնց մեջ կարևոր դերակատարում ունեին հայ զինվորականները, մտան Բեռլին։

Հիմա Մակրոնն ու Մերցը պլանավորում են 2030 թ․-ին ԵՄ-ի պատերազմն ընդդեմ Ռուսաստանի։ Մինչև այդ նրանք Մոսկվայի դեմ պրոքսի և հիբրիդային պատերազմ են վարում այլոց ձեռքերով։ Կրակագծում դեմ են տվել Ուկրաինային։ ԵՄ չինովնիկները և գլոբալիստները, հակառակ ԵՄ ժողովուրդների ցանկության, կռվում են ՌԴ-ի դեմ՝ այս պահին մինչև վերջին ուկրաինացին։

Մեզ այս պատմությունն անհանգստացնում է այնքանով, որ Մակրոնն ու Մերցը, մյուս գլոբալիստները Հայաստանը ևս, ինչպես Ուկրաինան, դիտարկում են որպես գործիք՝ Ռուսաստանի դեմ։ Նրանք պատրաստ են մինչև վերջին հայաստանցին կռվել Մոսկվայի դեմ այնպես, ինչպես հանուն ռուսական զորքերի դուրսբերման նպաստեցին 120 հազար արցախցիների էթնիկ զտմանը, այսինքն՝ կռվեցին մինչև վերջին արցախցին։ Շահեցին Թուրքիան ու Ադրբեջանը, բայց դա ԵՄ չինովնիկներին չի անհանգստացնում։ Ճիշտ հակառակը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի առաջխաղացումը մտնում է հակառուսական մեծ խաղի մեջ, և եթե հայերը այդ խաղի արդյունքում հայտնվելու են դրանց կերակրասեղանին, ապա դա չի հուզում գլոբալիստներին։

Գլոբալիստների՝ պատերազմի «խոզերի» արկածախնդրության պատճառով աշխարհն այժմ կանգնած է միջուկային պատերազմի նախաշեմին։
Վրաստանը դասեր քաղեց 2008-ի հայտնի իրադարձություններից և չդարձավ հակառուսական թնդանոթի միս։ Մոլդովան, Հայաստանը, Ադրբեջանը գնում են մանրադրամային տարբերակով։

Ուշագրավն այն է, որ Ալիևը Հարավային Կովկասում գլոբալիստների խաղի հակառուսական առաջնագծում կանգնեցրել է պաշտոնական Երևանին և այդ խաղին իր մասնակցության գին է նշանակել ամբողջ Հայաստանը (Արցախն արդեն ստացել է)։
Գլոբալիստներին Հայաստանը չի հետաքրքրում։ Այնպես չէ, որ նրանք ուզում են, որ Հայաստանը վերանա, բայց եթե այդպես ստացվի ու ձևավորվի «Արևմտյան Ադրբեջան», ապա չեն տխրի, ինչպես որ 2023-ի սեպտեմբերին չտխրեցին ու չնկատեցին, թե ինչպես է հայկական Արցախը դատարկվում հայերից։ Կարևորն իրենց համար ռուսներին վնասելն էր։ Մնացածի վրա՝ թքած։

Հանթինգթոնի տեսությունը քաղաքակրթությունների բախման հարցում չի գործում, քանզի երկրների ու ժողովուրդների բախումը կամ համագործակցությունը հիմնվում է ոչ թե արժեքների, այլ չոր ու ցինիկ շահերի վրա։ Ինչպես միշտ։ Իսկ Ֆուկույամայի տեսությունը կարող է գործել, բայց այլ տարբերակով, երբ պարզ կդառնա, որ պատմության ավարտը վերաբերում է շահերի բախման կիզակետում հայտնված երկրներին ու ժողովուրդներին։
Ստեղծված իրավիճակում մեզ համար լուծումներ դեռ կան։ Հայաստանը կարող է խուսափել կատաստրոֆայից, բայց ժամանակն անսպառ չէ։ Առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» հարցն է, որին տրվել է «TRIPP» գայթակղիչ անվանումը։
Ի դեպ, խորհրդարանական ընդդիմության համար «TRIPP»-ի թեման լուրջ քննություն է դառնալու։ Լղոզված տեսակետները չեն անցնելու։ Լղոզված քվեարկությունը՝ նույնպես»։

Անդրանիկ Թևանյան
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ, 05.10.2026թ.
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>