Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը Հայ մարմնամարզիկները պատմական նվաճումով են վերադառնում աշխարհի առաջնությունից
«Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Մեր պայքարն արդար է ու անսակարկ, իսկ գիտակցումը, որ մտավորականությունը մեզ հետ է` առավել անկոտրում է դարձնում մեր կամքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին․ ՏԻգրան Աբրահամյան Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ» 6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ» «Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան Վիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Փաշինյանն ուզում է, որ բարիկադի մի կողմում լինի Նիկոլ Փաշինյանը, մյուսում՝ Փաշինյան Նիկոլը. Բենիամին Մաթևոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին ...Հետո եկավ Սև կարապը «ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞. եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին». Էդուարդ Շարմազանով Մոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել ՔՊ-ն արդեն դարձել է Կոմկուս, մարդամեկն էլ՝ Բրեժնև․ «Կարճ ասած» ՏԻՄ ընտրություններ. վախ, ռեպրեսիաներ և անխուսափելի կալանք՝ «անհարմար» թեկնածուների համար․ Նարեկ Մանթաշյան Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընտրողների ընդհանուր թվի 32 %-ը. Զաքարյան ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը, պարտվել է ինքն իրեն. Ռուբեն Հակոբյան Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը «Ոչ մի դեպքում ՔՊ–ին ձայն չենք տալու». «Նոր դարաշրջանը»՝ Եղեգնաձորում ՔՊ–ին պակասող մեկ մանդատը տալու մասին ՀՀ սահմանը հատած թուրքի չոբանը վերադարձվել է Ադրբեջանին, մինչդեռ ադրբեջանցիները հայերին մորթում են Ինչու է Սերբիայում հաջողվում, իսկ Հայաստանում՝ ոչ Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ ՀՀ-ում քաղաքական իրավիճակը կարող է փոխվել միայն իշխող ուժի իշխանազրկման պարագայում․ Իշխան Սաղաթելյան ՔՊ-ն Կիրանցում մրցում էր ինքն իր հետ, բայց արդյունքներով հպարտանում են․ Քրիստինե Վարդանյան Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թույլ՝ Ալիևի առջև․ «Ուժեղ Հայաստան»

1989թ. Թբիլիսիում Տիգրանաշենի հարցով հանդիպման արդյունքներով որոշվեց՝ ադրբեջանական պատվիրակության փաստարկները բացահայտ անհիմն են. Դանիելյան

«Բոլորը գերազանց հասկանում են, որ երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է, ոչ թե իշխանություն ունեցող անձանց իրավիճակային ու խիստ հարափոփոխ խոստումները»,- նշել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։ 

Նա գրել է. «Հանրաքվեն, ըստ էության, միանձնյա և ժողովրդավարական կառավարման սկզբունքների փոխհարաբերության եզակի ցուցիչներից է, այն ցանկացած իշխանության իրական և ենթադրյալ լեգիտիմության լակմուսի թուղթն է։ Հատկապես՝ գլոբալիզմի հետևորդների միջավայրում այն վաղուց է որակվել որպես խիստ անհանգստացնող իրավաքաղաքական երևույթ, քանզի անհամեմատ ավելի դյուրին է վերահսկելի դարձնել միանձնյա կառավարիչներին, քան՝ մի ողջ ժողովրդի։ Դրա վառ օրինակն էր Եվրոպայի համար Սահմանադրության պայմանագրի առնչությամբ եվրոպական երկրների ղեկավարների անվերապահ նախնական ստորագրությունների փաստը։ Ի դեպ, դրանց հաջորդեցին այդ երկրներում կայացած ջախջախիչ հանրաքվեները։ Ըստ էության, ԵՄ անդամակցությանը նվիրված հանրաքվեները ևս առանձնակի բարձր ցուցանիշներով չեն ուղեկցվել։ Օրինակ, Նորվեգիան ԵՄ֊ին անդամակցելը երկու անգամ մերժել է՝ 1972թ. և 1994թ., իսկ մյուսներում այն կազմել է միջինը 65 տոկոս, օրինակ՝ Մալթայում, Էստոնիայում, Լատվիայում և այլն։

Այնուամենայնիվ, բոլորը գերազանց հասկանում են, որ երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է, ոչ թե իշխանություն ունեցող անձանց իրավիճակային ու խիստ հարափոփոխ խոստումները, և հենց դրանով է բացատրվում հանրաքվեների նկատմամբ այսչափ մեծ հետաքրքրասիրությունը։

2013թ. ձևավորված սահմանադրական բարեփոխումների հանձնախմբում ինքս էի ստանձնել հանրաքվեի սահմանադրաիրավական հիմքերի մշակման աշխատանքը։ Ընդ որում, հատկապես քաղաքացիական նախաձեռնության համար առաջադրել էի անհամեմատ մատչելի նախադրյալներ։ Սակայն այս առնչությամբ լուրջ տարաձայնություններ ու քննարկումներ ունեցա միջազգային փորձագետների հետ, որոնք ամեն գնով անթաքույց ձգտում էին նսեմացնել հանրաքվեի դերը, պատճառաբանելով, որ արհեստավարժ խորհրդարանի պարագայում ողջամիտ չէ իբր պատասխանատվությունը ժողովրդի վրա թողնելը։

Սա, անշուշտ, երկակի ստանդարտների դասական դրսևորում էր, քանզի իրենք հրաշալի գիտեին, որ ժողովրդավարության հարուստ փորձ ունեցող երկրներում ճիշտ հակառակ դիրքորոշումն է իշխում, միայն Շվեյցարիայում 500-ից ավել հանրաքվե է կազմակերպվել։ Իմ դիրքորոշումը եղել է այն, որ այդպիսի պատճառաբանությունը բացառապես քաղաքական հաշվարկների վրա կառուցված նկրտում է։ Ինչևէ, հանձնախմբի մի քանի անդամների աջակցությամբ հաջողվեց առնվազն վերպետական միջազգային կազմակերպություններին միանալու, դրանցից դուրս գալու, ինչպես նաև տարածքների փոփոխության հարցերը պարտադիր դարձնել հանրաքվեի նյութ։

Առաջիկայում կփորձեմ հնարավորինս հակիրճ անդրադառնալ նաև «տարածք» եզրույթի հստակ մեկնաբանությանը, առնվազն մեկ անգամ ևս լրացուցիչ փաստարկներով հստակ ու միանշանակ կհիմնավորեմ, որ Տիգրանաշենը որևէ կերպ չի կարող համարվել ադրբեջանական տարածք։ Ի դեպ, 1989թ. դեռևս խորհրդային շրջանում ինքս էլ եմ Հայաստանի կողմից ձևավորված պատվիրակության կազմում Թբիլիսի քաղաքում մասնակցել Տիգրանաշենի առնչությամբ ադրբեջանական իշխանության նախաձեռնած տարածքային արհեստական վեճին, որի արդյունքներով մեկ անգամ ևս որոշվեց, որ ադրբեջանական պատվիրակության փաստարկները բացահայտ անհիմն են, ուստի այլևս դրան երբեք չեն անդրադառնա։

Դրանից հետո Ադրբեջանից բռնագաղթված փախստականներին անարգել տեղավորեցինք Տիգրանաշենում...»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>