Ամեն գործում փնթի, կիսատ-պռատ
Լրագրող Արմեն Հակոբյանը նկատում է. «Երևանի քաղաքապետարանի պատվերով ու, ըստ երևույթին՝ անձրևաջրերի հեռացման համակարգը լավացնելու նպատակով, մեկ ամիս առաջ ասֆալտապատման ու «բորդյուրաշինության» աշխատանքներ կատարվեցին Դավթաշեն վարչական շրջանում, մասնավորապես, Տիգրան Պետրոսյան կենտրոնական փողոցում: Ասֆալտ փռողներն ու «բորդյուր» դզողները վաղուց գնացել են: Բայց ճանապարհամերձ հատվածները մնացել են անխնամ ու դարուփոս վիճակում: Ավելին, հետիոտն անցումներից մեկի վրա քաղաքապետարանային «ճանապարհաշինարարները» ափսոսել են մի քանի բահ ասֆալտ փռել: Երևի նախահաշվով առանձնացված գումարը հենց այդտեղ է վերջացել: Ինչպես ամեն ինչում՝ փնթի, կիսատ-պռատ աշխատանք: Անցորդները, ի դեպ, մեծ ջերմությամբ են արտահայտվում այդ առնչությամբ»:
Տեսանյութը՝ լրագրող Նարինե Կիրակոսյանի յութուբյան էջից

