Ադրբեջшնցու կրակոցից տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է. ԱՆ
«Երեկվա դեպքից տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն. կյանքին սպառնացող վտանգ չունենք:»,-գրել է առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը։
Նրա փոխանցմամբ, երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ստացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն:
Անահիտ Ավանեսյանը խուսափել է գրել, թե այդ ի՞նչ «երեկվա դեպք» է, չի նշել, որ կինը տուժել է Հայաստանի սահմանը հատած զինված ադրբեջանցի թուրքի կրակոցից՝ իր իսկ տան մեջ։
Հավելենք նաև, որ երեխաներից մեկն էլ դաստակի վնասվածք է ստացել:

