Բանակում էլի զինծառայող է մահացել, Պապիկյանի ՊՆ-ն հաստատում է
Պայմանագրային զինծառայող է մահացել։ Տեղեկությունը Panorama.am-ին հաստատեցին ՊՆ-ից։
«Նախնական տվյալներով ծառայության հետ չկապված պատճառով պայմանագրայինի հանկարծամահության դեպք արձանագրվել է, նման դեպքերի մասին պաշտպանության նախարարությունը, որպես շատ վաղուց գործող կանոն, չի հաղորդում: Նշված դեպքը Սիսիանի զորամասի հետ որևէ առնչություն չունի»,- այս մասին Panorama.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

