Փաշինյանի սուտ «խաղաղությունը» հասավ Շաքի. ադրբեջանական թուրքը հայ կնոջ վրա կրակել է՝ երեք երեխաների ներկայությամբ
Սյունիքի մարզի Շաքի գյուղի գյուղապետ Ռուբեն Մանուչարյանը «Ազատության» հետ զրույցում հաստատել է, որ այսօր ավտոմատով զինված ադրբեջանցին մտել է գյուղ, կրակել տանտիկնոջը՝ նրա երեք երեխաների ներկայությամբ:
«Բռնեցին տարան, իրավապահները, չեմ կարա ասեմ կրակել է, թե ուրիշ-կտրող ծակող գործիքով է հարվածել: Մենք որ մտանք դեպքի վայր, արյան հետքեր տեսանք, բայց կնոջ կյանքին վտանգ չի սպառնում», – լրատվամիջոցին ասել է գյուղապետը:
Ըստ մամուլում շրջանառվող այլ տեղեկությունների՝ կինը ինքնապաշտպանություն է ցուցաբերել՝ դանակով հարված հասցնելով դիվերսանտին:

