Սրանք լրիվ ձեռ են առնում մարդկանց
Ինչպես հայտնի է, փաշինյանական հակաժողովրդավարական, բռնատիրական ռեժիմի նարկեայացուցիչ Արսեն Թորոսյանը, որի՝ առողջապահության նախարար լինելու շրջանում հազարավոր մարդիկ մահացան կորոնավիրուսի համաճարակից, հիմա որպես աշխատանքի ու բարեկեցության նախարար, հայտարարել է, թե հունվարի 1-նց պատրաստվում են թոշակները բարձրացնել (ուշադրությո՛ւն) ամբողջ 1000 դրամով:
Հիրավի, բդեշխավայել շռայլություն: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ նախարարների և իշխանական ռեժիմի այլ բարձրաստիճան ներկոյացուցիչների աշխատավարձերը ավելանալու են կրկնակի, հասնելով աստղաբաշխական թվերի՝ 2,6-ից 2 միլիոն դրամի՝ ամիսը:
Այդ առնչությամբ լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում նկատում է. «Վարչապետի, նախարարների, պատգամավորների մեծ աշխատավարձերը միլիոնավոր դրամներով են ավելացնում, հունվարի 1-ից էլ Հայաստանում նվազագույն թոշակը բարձրացնելու են․․․ 1000 դրամով; 1000դրամով մի տուփ ծխախոտ կարող են գնել նվազագույն թոշակ ստացողները ու դարդերից ծխեն։ ԱԺ ընտրություններից առաջ թոշակառուների քվեները ստանալու համար 10 հազար դրամով ավելացրին թոշակները, ավելացված 10 հազարը վաղուց գնաճը կերել է»։

