ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է
Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Ալիևն ասում է. «Ի՞նչն էր քեզ խանգարում՝ ձայներդ մի քանի տոկոս ավելի գրեիր». Ստեփան Դանիելյան ՔՊ-ի վիճակը լուրջ է. Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա Պատերազմ Արցախում
Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո) Մեզ հետ նման լեզվով խոսել չի կարելի, արդյունքի չեն հասնի. Աբրահամյանը՝ «հանրային ճնշմшն» մասին. «Ուժեղ Հայաստան» Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Փաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. Սուրենյանց Նամակ՝ 2026 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Նավի Փիլային Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի դեպքում չի «քցի» իր ֆրակցիային և թույլ չի տա, որ նրա «դուխը» կոտրվի. քաղաքագետ «ԽԱՇ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ». սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը Փաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից Արամ Ա-ն հայ-ռուսական հարաբերություններն է քննարկել Ռուսաստանի նախկին վարչապետի հետ Անդրանիկ Թևանյանի ազատության հարցը դարձել է քաղաքական հետապնդումների դեմ պայքարի կարևորագույն հարցերից մեկը

Բա ի՞նչ ուտենք. Մրգում, բանջարեղենում, ձկան ու մեղրի մեջ հայտնաբերված թունաքիմիկատների ու հակաբիոտիկների հետքերով

Հայաստանում աճեցված միրգ-բանջարեղենում, բուծած ձկներում, պատրաստած մեղրում հակաբիոտիկների ու թունաքիմիկատների մնացորդների առկայության մասին հրապարակումները ցնցեցին քաղաքացիներին։

«Մարդ չգիտի՝ ուտի ու մեռնի, թե՞ սովից մեռնի։ Բա ի՞նչ ուտենք։ Իսկ վաճառվող հավի մսի մեջ անտիբիոտիկի առկայությո՞ւնը։ Իսկ ինչո՞ւ վերահսկողություն և տուգանքներ չկան, որ էս վիճակն է տիրում։ Ոչ մի օրգանական սնունդ չի մնացել։ Ինչպե՞ս են Հայաստանում արգելված դեղամիջոցները հայտնվել  մեղրում կամ ձկան մեջ։ Ու սրանո՞վ ուզում ենք մտնենք Եվրոպա, համապատասխանենք HACCP-ներին ու CE-ներին»,-այս ու այլ հարցեր են քաղաքացիները հնչեցնում Panorama.am-ի հրապարակած նյութի մեկնաբանություններում։

Չէինք իմանա թունաքիմիկատների, անտիբիոտիկների առկայության մասին, եթե այդ մթերքները չարտահանվեին

Ուսումնասիրությունը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կատարել է 2024-ին, արդյունքներն ամփոփել է 2025-ին, հաշվետվությունը տեսչական մարմնի կայքում հրապարակել է 2026-ի կեսերին։ Այս տեմպերով աշխատանքի պարագայում հույս կապել կանխարգելիչ, իրավիճակի բարելավման  միջոցառումների հետ, կարծում ենք՝ չարժե։

Ամեն դեպքում որքանո՞վ են արդիական այս արդյունքները։ Սննդագիտության դոկտոր,  ԳԱԱ «էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն»-ի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը Panorama.am-ի հետ զրույցում ցավով փաստեց՝ արդյունքներն իր համար անակնկալ չէին, տարիներ շարունակ բարձրաձայնվում է խնդրի մասին։ Եեթե 2024-ին էլ է նման պատկեր գրանցվում, նշանակում է՝ տարիներ շարունակ օգտագործվող գործիքներն արդյունավետ չեն։

«Ինձ համար ամենացավոտ հարցն այն է, որ մեղրի, ձկան մոնիտորինգն իրականացվել է, քանի որ արտահաման համար նման պահանջ է ներկայացնում ԵՄ-ն։  Վստահաբար կարող եմ ասել, եթե նման մոնիտորինգի ենթարկվեն կենդանական ծագում ունեցող այլ  մթերքներ, ապա պատկերը տխուր կլինի։ Հաշվետվության մեջ դուք չեք գտնի տվյալներ, օրինակ, խոզի մսի վերաբերյալ, ինչո՞ւ, քանի որ դրա արտահանում չի իրականացվում: Մեր երկրում մոնիտորինգներն իրականացվում են արտահանման պահանջները բավարարելու համար, ոչ թե մեր երկրում սննդամթերքի անվտանգության ու հանրային առողջապահական խնդիրները հասկանալու համար։ Սա ինձ համար, որպես ՀՀ քաղաքացի, առնվազն ցավ է։ Մենք չէինք իմանա այս խնդիրների մասին, եթե այդ ապրանքները չարտահանվեին»,-ասաց Պիպոյանը։

Մոնիտորինգ արվեց, և ի՞նչ

Գիտնականը Հայաստանում նման մոնիտորինգի իրականացումը համարում է  անարդյունավետ ծախս, քանի որ պետությունն այդպես էլ  խնդիր արձանագրողից խնդիր լուծող չի դառնում, որևէ բան չի փոխվում։ 

«Երբ կարդում ես այդ հաշվետվությունը, վերջում քո ուղեղում մի հարց է, և ի՞նչ։ Տուգանո՞ւմ ենք, թե՞ ոչ, վտանգավոր ճանաչե՞լ ենք այդ սննդամթերքը, թե՞ ոչ, հետագծելիության սկզբունքով հասկացե՞լ ենք, թե ովքեր են օգտագործել։ Մրգի, բանջարեղենի վաճառքի որևէ կետում մենք հետագծելիություն չունենք, ապրում ենք թվային աշխարհում, ԱԲ դարաշրջանում, բայց չգիտենք, թե մեր կերած միրգն ու բանջարեղենը որտե՞ղ են աճեցվում, այն պարագայում, երբ ամսական յուրաքանչյուր քաղաքացի օգտագործում է 3.3 կգ-ից ավելի միրգ։ 10 տարուց ավելի է՝ մենք գիտենք, չէ՞, որ խնդիր կա, 10 տարին բավարար չէ՞ր խնդրին լուծում տալու համար»,-հարցեր հնչեցրեց սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավարը։

Նրա խոսքով, կարճ ժամանակում Հայաստանի հողերը ծանր մետաղներից մաքրել չենք կարող, բայց ինչպե՞ս է տարիներ շարունակ Հայաստանում արգելված դեղամիջոցի մնացորդը հայտնվում ձկան  ու մեղրի մեջ, ո՞ր դեղատունն է վաճառել արգելված դեղամիջոցը։

«Հնարավոր չէ՞  անասնաբուժական դեղատներում իրականացնել պատշաճ վերահսկողություն, որ արգելված դեղամիջոցներ չիրացվեն։ Նոր հեծանիվ հորինել պետք չէ»,-ընդգծեց Պիպոյանը։

Նա ստեղծված իրավիճակի համար երկու հիմնական խնդիր է մատնանշում՝ վերահսկող մարմինը գործ անելու պահանջ չի ստանում, իսկ սպառողների իրազեկումն էլ չի բերում վարքագծային փոփոխության։

«Մենք վերջերս մի շատ հետաքրքիր հետազոտություն էինք անում։ Արդյոք՞ մարդիկ գիտեն տարբեր նյութերի վնասների մասին, և դա բերո՞ւմ է վարքագծի փոփոխության։ Մենք տեսանք, որ Հայաստանում ռիսկի մասին տեղեկացված լինեը դեռևս չի նշանակում, որ մարդը հրաժարվում  է,  օրինակ, աղից»,-ասաց սննդագետը։

Թունաքիմիկատի մնացորդով  կարտոֆիլն ամենասարսափելին է

Սննդամթերքում հակաբիոտիկների մնացորդների առկայությունը կամ գերազանցումները դեռևս չեն նշանակում ռիսկ ու հակառակը։ Դա պայմանավորված է տվյալ սննդամթերքի օգտագործման ծավալներից։

«Քանի որ մեր հանրապետությունում արհեստական լճերում արտադրված ձուկը մեր հասարակությունում սպառվում է շատ փոքր քանակներով, հանրային առողջապահական ռիսկ չկա։ Մենք մի գիտական աշխատանք էինք հրապարակել միջազգային  ամսագրում, հոդվածում տերմին էինք օգտագործել, որ արհեստական լճերում աճեցված ձուկն ավելի շատ բանկետային ուտելիք է։ Մենք ավելի շատ սիրում ենք տանը գետի, լճի ձուկ պատրաստել։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արհեստական լճում աճեցված ձկան ամենաշատ սպառումը եղել է օրական 150 գրամ։ Անգամ այս դեպքում հանրային առողջապահական առումով խնդիր չկա»,-ասաց Պիպոյանը։

Մեղրի սպառումը նույնպես Հայաստանում շատ ցածր է, այն օգտագործվում շատ փոքր քանակներով, ավելին՝ մարդկանց մի մեծ խումբ ընդհանրապես մեղր չի ուտում, դրա փոխարեն խիստ սակավ է այն մարդկանց թիվը, որոնք ամեն օր մեղր են ուտում։ Պիպոյանի ղեկավարած կենտոնում մտադիր են ուսումնասիրել մեղրի չօգտագործման պատճառները։

«Այնպես որ այս պարագայում էլ անհանգստանալու կարիք չկա»,-ասաց գիտնականը։

Հանրային առողջապահական ռիսկի առումով խիստ մտահոգիչ է կարտոֆիլում հայտնբերված թունաքիմիկատների ու հակաբիոտիկների մնացորդների առկայությունը։ Հայաստանում այն օգտագործում են մեծ քանակությամբ ու տարբեր եղանակներով՝ տապակած, խաշած, ջեռոցում պատրաստած...

«Հայաստանում ալրային հենքով սննդամթերքի, կարտոֆիլի անվտանգությունը կարևորագույն է։ Մենք ունենք ազգաբնակչություն, որի կալորիաների 70 տոկոսը ստանում է հենց այդ մթերքներից, ուտում ենք կարտոֆիլ, հաց, մակարոն»,-ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝  ձայնագրությամբ։



Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>