ԱՄՆ-Իրան միջնորդավորված բանակցությունները անարդյունք են. Axios
ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերություններում Կատարի միջնորդների դիվանագիտական առաջընթաց գրանցելու փորձեր ձախողվել են, քանի որ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ զիջումների գնալ և բանակցությունները մտել են փակուղի։ Այս մասին հայտնել է Axios լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Դիվանագիտական առաջընթացի բացակայությունը կարող է կողմերին ստիպել ռազմական գործողությունները վերսկսելու որոշում կայացնել։ Axios-ը, վկայակոչելով մի քանի ամերիկյան լրատվամիջոցների, ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ռազմական գործողությունները վերսկսելու հրաման տալ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո։
Սեպտեմբերի 28-ին կողմերը քննարկել են Իրանի շրջափակումը վերացնելու և Թեհրանի կողմից միջուկային ծրագրի վերաբերյալ փոխզիջման առաջարկը։ Հանդիպմանը մասնակցել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։
Աղբյուրը` Panorama.am

