ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է
Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Ալիևն ասում է. «Ի՞նչն էր քեզ խանգարում՝ ձայներդ մի քանի տոկոս ավելի գրեիր». Ստեփան Դանիելյան ՔՊ-ի վիճակը լուրջ է. Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա Պատերազմ Արցախում
Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո) Մեզ հետ նման լեզվով խոսել չի կարելի, արդյունքի չեն հասնի. Աբրահամյանը՝ «հանրային ճնշմшն» մասին. «Ուժեղ Հայաստան» Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Փաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. Սուրենյանց Նամակ՝ 2026 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Նավի Փիլային Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի դեպքում չի «քցի» իր ֆրակցիային և թույլ չի տա, որ նրա «դուխը» կոտրվի. քաղաքագետ «ԽԱՇ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ». սա այն դեպքն է, երբ պետական մտածողությանը փոխարինում են բակային բարքերը, լափի գաղափարախոսությունն ու հեդոնիզմը Փաշինյանն ինքն էլ զարմացած է այսքան ճնշումների պարագայում իր հետ չպայմանավորվող ընդդիմության առկայությունից Արամ Ա-ն հայ-ռուսական հարաբերություններն է քննարկել Ռուսաստանի նախկին վարչապետի հետ Անդրանիկ Թևանյանի ազատության հարցը դարձել է քաղաքական հետապնդումների դեմ պայքարի կարևորագույն հարցերից մեկը

«Հրապարակ»․ Ծառուկյանի հայցով նիստը նշանակվել է 27 թվականի փետրվարին

«Հրապարակը» գրում է. «Նախընտրական փուլում Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին թիրախավորող հայտարարություններ արեց ու սպառնալիքներ հնչեցրեց, ապա քրեական գործ հարուցվեց ԲՀԿ առաջնորդի նկատմամբ, եւ ընտրություններից ուղիղ մեկ շաբաթ անց նա կալանավորվեց ու արդեն մի քանի ամիս է՝ գտնվում է ԱԱԾ մեկուսարանում։ Հետո տեռոր սկսվեց նրա բիզնեսների նկատմամբ։ Փակվեցին եւ կապարակնքվեցին Ծառուկյանին պատկանող մի շարք ընկերություններ, հապճեպ որոշումներով պետական կառավարման հանձնվեցին «Արարատցեմենտը», Երեւանի գինու, կոնյակի, օղու գործարանը, իսկ «Մուլտի Վելնեսի» գույքային իրավունքները դադարեցվեցին, եւ այն անցավ Երեւան համայնքի ենթակայությանը։ Սկսվեց Ծառուկյանի ունեցվածքը խլելու գործընթաց, եւ անգամ նրան պատկանող վայրի կենդանիներն առգրավվեցին եւ տեղափոխվեցին կենդանաբանական այգի, թանկարժեք առյուծներից մեկն էլ քնեցումից հետո չարթնացավ։

Հանրությունն այս ամբողջ գործընթացը գնահատեց որպես քաղաքական հետապնդում եւ Նիկոլ Փաշինյանի հրահանգների կատարում։

Այդ գործընթացին զուգահեռ, քրեական գործերի շրջանակը սկսեցին ընդլայնել՝ մեղադրանքներ առաջադրելով եւ կալանավորելով նաեւ Ծառուկյանի բիզնեսների ղեկավարներին, այլ պատասխանատուների։ Առաջիններից մեկը «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանն էր, ապա՝ «Մուլտի գրուպի» ու «Մուլտի տրանսպորտի» տնօրեն Արթուր Դալլաքյանը։ Նրանք ձերբակալվեցին օգոստոսի 5-ին, իսկ հաջորդ օրը դատարանը երկուսի նկատմամբ էլ երկու ամսով կալանք կիրառեց։ Ըստ մեղադրանքի՝ նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով խարդախության ու փողերի լվացմանն օժանդակելու հոդվածներով։ Մեղադրանքի հիմքում, ըստ Քննչական կոմիտեի, 8 միլիարդ 126 միլիոն 946 հազար 460 դրամին համարժեք՝ ավելի քան 21 միլիոն դոլար արժողությամբ գույքի եւ դրամական միջոցների ենթադրյալ հափշտակություն ու փողերի լվացում է դրված։

Արթուր Դալլաքյանի դեմ նաեւ «Մուլտի տրանսպորտի» հետ կապված մեղադրանք կա՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մասին։ Սկզբում նրա նկատմամբ կիրառվել էր տնային կալանք։ Օգոստոսի 4-ին նույն վարույթի շրջանակում կալանավորվեց «Մուլտի տրանսպորտի» իրական շահառու Հայկ Գալստյանը, իսկ օգոստոսի 6-ին Դալլաքյանն էլ 2 ամսով կալանավորվեց՝ «Մուլտի գրուպի» գործի շրջանակում։
Քրեական հետապնդման է ենթարկվում նաեւ «Առինջ մոլի» ղեկավարությունը։ Ընկերության նախկին տնօրեն Սամվել Հակոբյանի նկատմամբ կալանք էր կիրառվել առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու գործով։ Սեպտեմբերի 24-ին կալանավորվեց «Առինջ մոլի» գործող տնօրեն Ալիկ Նազարյանը։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա կալանավորումը կապված է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հետ։

Մեկ այլ վարույթով քննում են «Արարատցեմենտի» գործը։ Հակակոռուպցիոն դատարանը հուլիսի 15-ի որոշմամբ բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունը եւ ընկերության բաժնետոմսերի կառավարումն ու պահպանումը հանձնել Հայաստանի Հանրապետությանը։ Դատախազությունը դա հիմնավորել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթով, որի շրջանակում պահանջվում է Ծառուկյանից բռնագանձել նաեւ «Արարատցեմենտը»։ Այսինքն՝ չեն սպասել, որ դատարանը վերջնական որոշում կայացնի՝ գործում առկա ապացույցների քննության հիման վրա, հապճեպ կարգով՝ միջանկյալ որոշում են կայացրել՝ բաժնետոմսերի կառավարումը հանձնելով պետությանը, որի ներկայացուցիչը վարչապետի նախկին օգնական Դավիթ Գեւորգյանն է։ Ի դեպ, նա Արագածոտնի մարզպետ է աշխատել մոտ 3 տարի, բայց նրա մասին մարզում լավ հիշողություններ չեն մնացել։ Գեւորգյանին նշանակեցին այն օրերին, երբ գործարանի աշխատակիցները բողոքի ակցիաներ էին անում եւ խոսում էին, որ գործարանի փակվելը լուրջ վնաս է հասցնելու շինարարության ոլորտին, սկսել էին բարձրանալ ցեմենտի գները, դեֆիցիտ էր առաջացել։ Իշխանությունն արագ վերաբացեց «Արարատցեմենտը», որ բողոքի ալիքը չտարածվի։ Գործարանի աշխատանքը վերականգնվեց, բայց խնդիրները չվերացան։ Շուկայում ցեմենտի գինը բարձրացել է։ «Արարատցեմենտի» աշխատակիցները մեզ պատմել էին, որ նոր ղեկավարությունն իրենց խոստացել է աշխատավարձերը բարձրացնել, սակայն մինչ օրս խոստումը չի կատարել։

«Մուլտի Վելնեսի» դեպքում եւս գործընթացը հասել է դատարան։ Ընկերությունը վիճարկում է Երեւանի քաղաքապետարանի եւ Կադաստրի կոմիտեի որոշումները, որոնց հետեւանքով Ալեք Մանուկյան 11 հասցեի գույքային իրավունքները դադարեցվել են, իսկ գույքը փոխանցվել է Երեւանի համայնքապետարանին։ «Մուլտի Վելնեսը» դատարանում պահանջում է այդ որոշումներն անվավեր ճանաչել։ Բայց այստեղ գործի է դրվել դատական պրոցեսը ձգձգելու մեթոդը․ դատական առաջին նիստը նշանակված է 2027 թվականի փետրվարին։

Այսպիսով, Գագիկ Ծառուկյանի եւ նրա շրջապատի նկատմամբ պետական մակարդակով իրականացվող հաշվեհարդարը շարունակվում է։ Այս պահին կալանավորված են, բացի Ծառուկյանից, նաեւ «Մուլտի գրուպի» նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը, «Մուլտի գրուպի» եւ «Մուլտի տրանսպորտի» տնօրեն Արթուր Դալլաքյանը, «Մուլտի տրանսպորտի» իրական շահառու Հայկ Գալստյանը, «Առինջ մոլի» տնօրեն Ալիկ Նազարյանը։ Ծառուկյանի փաստաբանները տասնյակ հայցեր են տարել դատարան՝ քաղհայցի հիմունքներով, որտեղ կան ե՛ւ գույքի ապօրինի բռնագրավման, ե՛ւ զրպարտության ու պատճառված վնասի փոխհատուցման պահանջներ»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>