Ըստ ֆրանսիացի վերլուծաբանների` բոլոր հինգ հնարավոր սցենարներում Մարին Լը Պենը գալիք տարվա ապրիլին ընտրվելու է Ֆրանսիայի նախագահ
Հարցումների համաձայն՝ Մարին Լը Պենը հաղթում է նախագահական ընտրություններում բոլոր հինգ հնարավոր սցենարներում, հաղորդում է Boulevard Voltaire-ը։ Առաջին փուլում նա առաջատար է 35-36%-ով։ Հարցումը նաև հաստատում է մակրոնիստ ժառանգորդների փլուզումը։
Սեպտեմբերի 28-ին RTL-ի և M6-ի համար Toluna-Harris Interactive-ի կողմից անցկացված հարցման համաձայն, որը հրապարակվել է, Մարին Լը Պենը կարող է հաղթել նախագահական ընտրություններում՝ դիտարկվող բոլոր հինգ սցենարներում։
Երկրորդ փուլում նա կարող է առաջ անցնել Ժան-Լյուկ Մելանշոնից՝ 69%-ով, իսկ Էդուար Ֆիլիպից՝ «ընդամենը» 57%-ով։
Առաջին փուլում Լը Պենը առաջատար է մեծ տարբերությամբ՝ 35-36%: Պատկերը մեծ մասամբ անփոփոխ է մնում, նույնիսկ եթե կենտրոնամետները առաջադրեն մեկ թեկնածու, և Ռաֆայել Գլյուքսմանը մտնի մրցավազքի մեջ. Էդուար Ֆիլիպը կամ Գաբրիել Ատալը կստանան ոչ ավելի, քան 16%: Բոլոր սցենարներում Ժան-Լյուկ Մելանշոնը անցնում է երկրորդ փուլ: Հարցումը գրանցում է կենտրոնամետ դաշինքի՝ մակրոնիզմի ժառանգորդի փլուզում:
Այդ պարագայում, ըստ վերլուծաբանների, Բրունո Ռետյոյին բաժին է ընկնում 8-10%, Էրիկ Զեմմուրին` 5-6%, Մարին Տոնդելիերին` 3-5%, Ֆաբիեն Ռուսելին` 2-3%, Նիկոլա Դյուպոն-Այնյանին` 2%:
Հիշեցնենք, որ առաջին անգամ Լը Պենի «Ազգային միավորում» կուսակցությունը բավարար տեղեր է ստացել Ֆրանսիայի Սենատում սեփական խմբակցություն կազմելու համար։ Ֆրանսիայի նախագահական ընտրություններից յոթ ամիս առաջ Մարին Լը Պենի աջակողմյան ազգայնական «Ազգային միավորում» (ԱԺ) կուսակցությունը Սենատի մասնակի ընտրություններում առաջին անգամ բավարար թվով տեղեր ստացավ խորհրդարանական խումբ կազմելու համար, ինչը ֆրանսիացի վերլուծաբանները գնահատեցին, որպես «պատմական» երևույթ։
Եթե Լը Պենի հաջողությունը գալիք տարի իրականություն դառնա, ապա դա կարող է թրիգերի դեր կատարել նաև մյուս եվրոպական երկրների համար, ովքեր արդեն հոգնել են իրենց կառավարիչներից և վախեցած են, որ ներկայիս եվրոպական երկրների քաղաքական համակարգերի ստատուս-քվոի պարագայում, Եվրոպան դուրս չի գա խորը տնտեսական ճգնաժամից և միգուցե նաև ուկրաինական պատերազմը տարածվի նաև եվրոպական երկրների վրա:
Ահա թե ինչու են եվրոպացիները, գրեթե ամենուրեք փորձում հրաժարվել իրենց ներկայիս կառավարիչներից:
Իսկ եվրոպական այս փոփոխությունների ալիքը չի կարող շրջանցել նաև մեր տարածաշրջանը՝ հաշվի առնելով գլոբալիզմի մեր ժամանակների երկրների իրար վրա փոխազդելու գործոնը:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Zham.am

