Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Կիպրոսին 1։1, իսկ Արցախը չի մոռացվել
Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը Աֆրիկյան երկրների ստանդարտներից շատ քիչ է տարբերվում. Երվանդ Բոզոյան Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների հարցերով ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ականները, իրենք՝ իրենցով «քննարկում են» ԹՐԻՓՓ ծրագիրն առաջ մղելու համար նախատեսած փաթեթը Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Պատերազմ Արցախում
Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված է եղել հետ կանգնել որոշումից․ «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել, հեռանալ․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ստեփանավանցիները վրդովված են «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ․ «Հրապարակ» Անվտանգային համակարգը փոխում ես թեյի բաժակով. Ռուբեն Մելքոնյան Հարձակում 2–րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա. «Շևրոլե»–ի վարորդը թքել է նրա վրա, քաշքոց է սկսվել (վիդեո) Երևանում բացվեց «Ձայներ մոռացության դեմ. զանգվածային հանցագործությունների զոհերը անպատժելիության դարաշրջանում» համաժողովը ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում. Աբրահամյան Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Կիպրոսին 1։1, իսկ Արցախը չի մոռացվել Թիվ 22 ավտոբուսի վարորդը վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է, ապա վթարի ենթարկվել «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է Իրանը սպառնալիք կհամարի ցանկացած տարածք, որտեղից օդ են բարձրանում ամերիկյան ինքնաթիռները. Ռեզաի Զախարովան «հորինվածք» է անվանել Հայաստանի հարցումներին ի պատասխան ՀԱՊԿ-ի լռության մասին Սիմոնյանի խոսքերը Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Ընդդիմության գլխավոր սխալը կլինի Փաշինյանի առաջարկին սպասելը և հետո միայն որոշելը, թե ինչպես արձագանքել դրան

«Հրապարակ»․ Ես վստահաբար կասեմ, որ իրենց չի հաջողվելու քանդել եկեղեցին

Փաշինյանական ռեժիմը շարունակում է թիրախավորել Հայ առաքելական եկեղեցին: Եկեղեցու դեմ հրապարակած կառավարության ՊՈԱԿ-ի «զեկույցը» դեռ չէր հասցրել հանրությունը մարսել, երեքշաբթի օրը ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանը, ԵԽԽՎ-ում հակադարձելով բրիտանացի պատվիրակ Էդվարդ Լինի պնդումներին, որ «աշխարհի հնագույն ազգային եկեղեցին` Հայ առաքելական եկեղեցին, հալածվում է իր իսկ պետության կողմից, ապօրինաբար կալանավորվում են հոգեւորականներ», ՀԱԵ վերաբերյալ բրիտանացու հնչեցրած հայտարարությունները որակեց «խիստ անտեղյակ» եւ հայտարարեց, թե Հայաստանի կառավարությունն ու պետությունը ոչ թե պայքարում են Եկեղեցու դեմ, այլ պաշտպանում են այն․ «Եպիսկոպոսների նկատմամբ ձեռնարկված գործողությունները կապված չեն նրանց՝ հոգեւորական լինելու հանգամանքի հետ: Եպիսկոպոսները չեն ձերբակալվել այն պատճառով, որ եպիսկոպոս են։ Նրանց նկատմամբ կան քրեական գործեր։ Վերջնական որոշում կայացնողը մենք չենք, դա դատարանի իրավասությունն է: Քրեական գործերը վերաբերում են Հայաստանի քաղաքացիների դեմ ենթադրյալ ահաբեկչական գործողություններին։ Պատճառն այն է, որ Հայոց կաթողիկոսի աթոռն այժմ զբաղեցնող անձը, ըստ մեր ունեցած փաստերի ու փաստաթղթերի, ուղղակիորեն ներգրավված է Հայաստանի պետությունը տապալելուն ուղղված ապօրինի գործողություններում։ Նրա եղբայրը միջազգային գործակալ է՝ մի երկրի գործակալ, որը…»։ Այս բառերի վրա էլ նրա ելույթն ընդհատեց նախագահողը՝ հորդորելով վերադառնալ քննարկվող թեմային եւ իր ողջ տեսքով ցուցադրելով այդ զազրելի ելույթին իր վերաբերմունքը։ «Հրապարակը» զրուցել է Տեր Փառեն քահանա Առաքելյանի հետ:

- ՔՊ-ականներն այն աստիճան կատաղի են պայքարում Հայ առաքելական եկեղեցու դեմ, որ անգամ Եվրոպայում են բամբասում հայ հոգեւորականներից, եւ խայտառակությունը հասել է այնտեղ, որ ԵԽԽՎ նիստը նախագահողն է ընդհատում ՔՊ-ական կնոջ խոսքը: Լսե՞լ եք ՔՊ-ական կնոջ ելույթը, ինչպե՞ս եք գնահատում այս դիպվածը:

- Զեկույցից սկսած՝ այդ ելույթով վերջացրած, անամոթություն է: Փորձում են սեւացնել Եկեղեցին, սակայն այլ բան է, թե ինչ ես ցանկանում, այլ բան է, թե ինչ է ստացվում: Եկեղեցին իր տեղում է, Եկեղեցին իր ծառայությունները կատարում է, մենք ենք Եկեղեցու մեջ, եւ մեզնից լավ ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում Եկեղեցու ներսում: Առավոտյան ժամը 8-ից ծառայության մեջ ենք, մինչեւ գիշեր: Մեր ծառայության բովանդակությունը չի փոխվել եւ չի փոխվելու այս ամենից: Պղտորում են, մարդկանց ցավեցնում են, բայց ես կասեմ, որ չի կարելի քրիստոնյա մարդկանց հոգիները պղտորել: Արդեն քանի տարի է՝ այս իրավիճակն է, սա մեզ համար նոր երեւույթ չէ: Էջմիածինը՝ Վեհափառի գլխավորությամբ, մի քանի հայտարարությամբ է հանդես եկել, կոչեր ենք արել, հորդորներ, Վեհափառը հայրաբար հորդորել է` դադարեցնել այս ամենը, մենք էլ նույնն ենք պնդում: Շատ ու շատ կարեւոր հարցեր կան, ճիշտ կանեն՝ այդ հարցերով զբաղվեն: Մեր եկեղեցին իր առաքելության մեջ է, թողեք այն մնա իր առաքելության մեջ:

- Բայց Վեհափառը որքան հայրաբար հորդորներ է անում, իշխանավորներն ավելի են լկտիանում:

- Վեհափառն այլ կերպ չի կարող: Հայրն այլ ձեւով չի կարող վարվել: Լույսը լույս է տալիս ամենուր: Արեւը լուսավորում է ամենուր, անկախ այն բանից՝ արեւի տակ աղբ է, թե՝ գեղեցիկ անտառ: Վեհափառը հայրաբար է վարվում, դա տարիներով ապացուցված երեւույթ է: Իսկ թե ինչու են իշխանավորներն այսպես վարվում, դա իրենք գիտեն, սակայն ես վստահաբար կասեմ, որ իրենց չի հաջողվելու քանդել Եկեղեցին:

- Իսկ կառավարության հրապարակած զեկույցին ի՞նչ գնահատական կտաք:

- Զեկույցի մեջ սեւով սպիտակի վրա գրված է այն ամենը, ինչ չորս տարի շարունակ ասում են: Ես կարծում եմ, որ այն գրել են, որպեսզի թեման թարմ պահեն: Անկեղծ` չեմ էլ ուզում անդրադառնալ այդ զեկույցին: Եթե ինչ-որ լուրջ զեկույց լիներ, անպայման կանդրադառնայի, բայց այդ անլուրջ զեկույցին չեմ էլ ցանկանում անդրադառնալ:

- Տիրադավներից մի քանիսը նորից ակտիվացել են:

- Հայ հոգեւորականը պետք է խոսի եկեղեցու մասին, հոգեւորի մասին: Հոգեւորականի գործը հոգու մասին խոսելն է, եթե մարդիկ այլ թեմաներից են խոսում, ուրեմն իրենք այլ բանի կարիք ունեն:

- Օրինակ, Ստեփան Ասատրյանը կիրակի օրը Հանրայինի «Մեծ բանավեճի» ժամանակ ասում էր, որ բոլոր նրանք, ովքեր այս տարիներին փորձել են Եկեղեցին բարեկարգել, կարգալույծ են հռչակվել:

- Նախ ասեմ, որ մեծ համբերություն ունեք, որ այդ հաղորդումը նայել եք: Ինչ վերաբերում է այդ անձի պնդումներին, ապա Եկեղեցին բարենորոգող մարդիկ Եկեղեցուն են ծառայում, ծառայում են իրենց մտքով, գործով եւ խոսքով: Եկեղեցին բարենորոգողները մենք ենք: Եկեղեցին բարենորոգելուց առաջ նախ պետք է ասեն, թե ինչ է Եկեղեցին, որն է իրենց «բարենորոգման» նպատակը: Հայ առաքելական եկեղեցին բարենորոգվում է ամեն օր: Մի մտածող ասել է` ես այնքան բարեկամներ ունեմ, որ ժամանակ չունեմ իմ թշնամիների մասին խոսելու….

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>