Դատարանը մասնակի բավարարաեց քննիչի միջնորդությունը Վահրամ Սահակյանի նկատմամաբ. Ռուբեն Մելիքյան
«Դատարանը մասնակի բավարարաեց քննիչի միջնորդությունը և Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն»,- ֆեյսբուքյան եթերում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա նաև հայտնեց, որ Սահակյանին նաև արգելվել է գրառումներ կատարել սոցիալական ցանցերում։
«Բացառություն կարող են կազմել միայն աշխատանքային բնույթի գրառումները՝ հաշվի առնելով Սահակյանի թատերական ակտիվ գործունեությունը»,- ասաց Մելիքյանը։
Փաստաբանը հիշեցրեց, որ այսօր ձերբակալվել էր Վահրամ Սահակյանը՝ ատելության, թշնամանքի հրահրման 329 հոդվածով , որի հետ կապված պաշտպանական կողմն առարկություններ ունի։

