Երևանում՝ թանկացումներ, խցանումներ, խայտառակ վիճակ, Թբիլիսիում՝ կյանքի որակի բարելավում
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը նկատում է. «Մեր հարևան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի մետրոն, տարեց- տարի արդիականանում է։
Երբ քաղաքը ղեկավարվում է գրագետ, իսկ առաջնային հարցը քաղաքացիների բարեկեցությանն ու հարմարավետությանն է տրվում։
Երբ քաղաքի ղեկավարության ուշքն ու միտքը, քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնելն չէ նորանոր թանկացումներ բերելը չէ։
Թբիլիսիում վերջին տարիներին կառուցվել են տասնյակ էստակադաներ ու նոր շրջանցող փողոցներ։
Թբիլիսիի մետրոն ավելացնում են նոր 111 հատ ձեռք բերված վագոններով։
Երևանում՝ թանկացումների հիթ շքերթ, անվերջանալի խցանումներ ու խայտառակ տրանսպորտ։
Թբիլիսիիում՝ կյանքի որակի բարելավում»։

