Ինչո՞ւ է ԵԽԽՎ զեկույցն այդքան հրճվանք պատճառել
«Ընդդիմադիր որոշակի շրջանակներ ինչո՞ւ են հրճվել ԵԽԽՎ-ի զեկույցից։ Ինչ-որ գործնական, արմատական ազդեցություն է ունենալո՞ւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա։ Կանգնեցնելո՞ւ է քաղաքական բռնաճնշումների թափանիվը, քաղբանտարկյալներն ազատ են արձակվելո՞ւ, իսկ դատարանները այլևս հրահանգներ չեն կատարելո՞ւ։ Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմքերը սասանվելո՞ւ են։
Իսկ ոչինչ, որ այդ զեկույցի մի ստվար մասը ՔՊ-ական նարատիվների շարադրանք էր։ Հետևաբար ԵԽԽՎ զեկույցով հրճվելը ավտոմատ լեգիտիմացնում է այդտեղ տեղ գտած ՔՊ-ական նարատիվները։
Եվրաչինովնիկները ընդդիմությանը հաճո մի քանի ձևակերպումներ օգտագործելով՝ մի կողմից փորձում են փրկել իրենց դեմքը, մյուս կողմից Նիկոլ Փաշինյանին ցույց են տալիս, որ իր գլխին աշխարհաքաղաքական դագանակ կա կախված։ Ու եթե շեղվեց իրենց քաղաքական շահերը սպասարկելուց՝ կարող է քաղաքական հարվածներ ստանալ։ Հետևաբար պետք է շարունակի Հայաստանը հակառուսաստան սարքելու արկածախնդիր քաղաքականությունը ու Հայաստանը տանի ադրբեջանաթուրքական գաղութացման տանող ճանապարհով»։
Դերենիկ Մալխասյանի էջից
Դերենիկ Մալխասյանի էջից

