Կարևոր խոսակցություն է բացել «Ուժեղ Հայաստանը»...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նկատում է.
«Կարևոր խոսակցություն է բացել Ուժեղ Հայաստանը։
«Կարևոր խոսակցություն է բացել Ուժեղ Հայաստանը։
Թեզ 1
Եթե ընտրողների ձայները մյուս ընդդիմադիրները չփոշիացնեին, ապա իրենք կհաղթեին ընտրություններում։
Թեզ 2
Տիգրանաշենի ճակատագիրը կախված է լավ բանակցություն վարելուց։ Եթե զիջողական քաղաքականություն ես վարում, ուրեմն զիջում ենք, եթե չես ցանկանում զիջել, ուրեմը չենք զիջի։
Թեզ 1-ն այն կանխավարկածի վրա է կառուցված, որ ընտրություններն արդար են անցել եւ եթե մյուս ընդդիմադիրները չմասնակցեին, Փաշինյանի ԿԸՀ-ն կհաշվեր արդյունքները և տեսնելով, որ «Ուժեղ Հայաստանը» 1-2 տոկոս ավել ձայն է հավաքել, կտխրեին և իշխանությունը կհանձնեին Ուժեղ Հայաստանին։
Թեզ 2-ը կառուցված է այն կանխավարկածի վրա, որ տարածքների, այսինքն սահմանազատման հարցը կախված է բանակցողների կամային հատկություններից և այն աշխարհաքաղաքական հարց չէ, և արդյունքները կախված չեն արտաքին քաղաքականության ստրատեգիայից և լուծումն այդտեղ չի գտնվում և այդտեղ չի այդ խնդրի լուծման բանալին»։

