Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում Ես քաղհալածյալ եմ. Խաչիկ Գալստյանը՝ դատարանում
Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պուտինն ու Թրամփը հանդիպել են Պատերազմ Արցախում
Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան Ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող երկու նավեր այրվում են Հորմուզում Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը «Դու իսկապե՞ս այնքան ես կտրվել իրականությունից, որ կարծում ես՝ քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա, որով կարող ես երաշխավորե՞լ ինքդ՝ քեզ». Արթուր Սուքոյան Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից. Աշոտյան Թրամփի ընկերությունները գումարներ են ստացել ադրբեջանական «լվացքատնից» Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել «Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ» Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ» Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ» Ի՞նչ է թաքցվում Փաշինյանի հիստերիայի տակ․ «Կարճ ասած» Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված Ֆրանսիայի Ազգային ժողովում «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողով է կազմակերպվել + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Մի կողմ դնենք սևացած բանանը, նյարդային դրամատուրգիան, սևացած դուխիզմը։ Նայենք լայն և խորը. Վլադիմիր Մարտիրոսյան

ԵԽԽՎ-ն արձանագրել է վարչական ռեսուրսի չարաշահման դեմ արդյունավետ երաշխիքների ու պատժամիջոցների բացակայություն

Հայաստանում խորհրդարանական ընտրություններն  անցկացվեցին աշխարհաքաղաքական չափազանց կարևոր վերադասավորումների պայմաններում՝ հաջորդելով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, Լեռնային Ղարաբաղից տեղահանման խորը ճգնաժամին և Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում նկատելի օտարմանը։ Այս մասին ասված է   Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցում։ Զեկույցի ներկայացումը նախատեսված է այսօր՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքների շրջանակում։

Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ձգտում էր ամրապնդել եվրոպամետ ուղեգիծը։ «Ընդդիմությունը, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, իրենց քարոզարշավը կառուցել են անվտանգության, ինքնիշխանության և Ռուսաստանի ու Եվրասիական տնտեսական միության հետ ավելի սերտ համագործակցության օրակարգերի շուրջ»,-ասված է զեկույցում։

Զեկույցի հեղինակն ընդգծել են, որ հասարակության մեջ առկա լայնածավալ բևեռացումն ու զանգվածային բողոքի ակցիաները լարված ներքաղաքական մթնոլորտ էին ստեղծել։

«Պետական ​​ինստիտուտների և ընտրությունների միջոցով քաղաքական փոփոխությունների հնարավորության նկատմամբ վստահությունը թուլացել է՝ տարիներ շարունակ առճակատման հետևանքով։ Իրավիճակն էլ ավելի բևեռացավ կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարության միջև առաջացած աննախադեպ լարվածության, ինչպես նաև ընդդիմության և կրոնական ոլորտի մի շարք ազդեցիկ գործիչների դեմ հարուցված քրեական գործերի (ներառյալ՝ նախնական կալանքի կիրառումը) պատճառով»,-ասված է զեկույցում։

ԵԽԽՎ զեկույցում արձանագրել են էական բացթողումներ.

  1. երկքաղաքացիությանը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին վերաբերող դրույթներ, որոնք հակասում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին և ՄԱԿ-ի՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեի հանձնարարականներին.

 ​​ 2. շարունակվող անորոշություն՝ կապված առցանց քարոզարշավի և երրորդ կողմի կողմից ֆինանսավորման հետ.

  3. դատական ​​բողոքարկման և կուսակցական ցուցակների հետ կապված՝ իրավական կարգավիճակի անբավարարություն

   4. վարչական ռեսուրսի չարաշահման դեմ արդյունավետ երաշխիքների և համաչափ պատժամիջոցների բացակայություն։

Բացի այդ, եվրոպացի դիտորդներն ուշադրություն են հրավիրել այն փաստին, որ խորհրդարանական ընտրությունների մասնակից քաղաքական ուժերից որևէ մեկի ցուցակը կին չէր գլխավորում։

«Չնայած ընտրական վարչակազմում և խորհրդարանում գենդերային քվոտաների, ինչպես նաև գենդերային հավասարակշռություն ապահովող ղեկավար մարմիններ ունեցող կուսակցությունների համար նախատեսված ֆինանսական խթանների առկայությանը՝ հանրային և քաղաքական կյանքում կանանց մասնակցությունը մնաց ցածր մակարդակի վրա։ Կանայք կազմում էին թեկնածուների 37,3 տոկոսը»,-նշում են զեկույցի հեղինակները՝ միաժամանակ արձանագրելով, որ սա Հայաստանի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է։
Աղբյուրը` Panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>