Էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Սեպտեմբերի 27-ին Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս):
Քննչական կոմիտեից հայտնում են՝ ձևավորվել է քննչական խումբ, կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ:
--
Այսինքն, իշխանությունները էս գլխից բացառապես «դիվերսիոն» վարկած են դիտարկում: Ոչ թե՝ անփութության, հակահրդեհային կանոնների խախտման և այլն, այլ՝ հենց միտումնավոր հրկիզման վրա են սևեռված: Հարկավ, քանի դեռ փաստերի հիման վրա բացահայտում չկա, բոլոր վարկածներն են դիտարկելի, բայց այս դեպքում տեսնում ենք կոնկրետ մի վարկածի վրա կենտրոնացում:
Շատ հնարավոր է, որ այս «կրակոտ» պատմությունը քաղաքականացվի և Փաշինյանի իշխանության կողմից օգտագործվի որպես նոր հաշվեհարդարների պատրվակ:

