Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են
44-օրյա պատերազմի մեկնարկի 6-րդ տարելիցի օրը՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված համերգի վերաբերյալ բազմաթիվ քննադատություններ ու մեղադրանքներ հնչեցին հանրայինի, դրա տնօրինության հասցեին։ Մարդիկ պետբյուջեից ֆինանսավորվող հեռուստաընկերությունից արադարացիորեն պահանջում էին հարգել պատերազմում զհովածների հիշատակը։
Տեղի ունեցածից հետո Թաթա Սիմոնյանը քննադեց Հանրային հեռուստաընեկրությանը՝ տեղի ունեցածը որակելով կոպիտ սխալ։ Ներողության տեքստ է հրապարակվել Հանրային հեռուստաընկերության անունից.
«Հարգելի՛ հեռուստադիտողներ,
Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը։
Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։ Ներողություն ենք խնդրում կատարվածի համար։ Վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար»։
---
Հետաքրքիր է միայն. երբ իրենք ասում են, որ ընդունում են կատարվածի (դժվար է մեջբերելի բառեր գտնել բնորոշելու համար) պատասխանատվությունը, ի՞նչ նկատի ունեն: Ինչպե՞ս է դրսևորվում այդ «պատասխանատվություն ընդունելը»: Ասենք, Հ1-ի ղեկավար կա՞զմն է պաշտոններից ազատվել, թե՞ մեկ այլ պատասխանատվություն է կիրառվել: Գուցե ասեն, թե կոնկրետ ո՞ւմ հրահանգով են նման այլանդակ դրսևորում ունեցել: Չնայած, կարող են չասել, առանց այդ էլ պարզ է, թե՝ ում:
Սա այն Հանրայինն է, որ Անդրանիկ Թևանյանի ու Արեգնազ Մանուկյանի շինծու և մինչդատական փուլում փլուզված «գործի» վերաբերյալ օրերս զրպարտանյութ հեռարձակեց... հիմնվելով ամիսներ առաջ Փաշինյանի ՔԿ-ի տարածած ստահոդ հաղորդագրության վրա:

