Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի
Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի, հայտնում են առևտրի կենտրոնից։
Պատճառը տարածքում էլեկտրաէներգիայի հետ կապված վթարն է։
Սեպտեմբերի 27-ի երեկոյան հրդեհ էր բռնկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 ենթակայանում, որի պատճառով մոտ 5 հազար բաժանորդ զրկվել էր էլեկտրաէներգիայից։
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական աղբյուրների՝ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասնմեկ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։10-ին։ Մարման մասին հաղորդվել է մոտ մեկ ժամ անց: Հրդեհի մարման ընթացքում, ծառայողական պարտականությունները կատարելիս, տուժել է երկու հրշեջ: