Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն
Հարություն Խաչիկյանը նկատում է.
«24 զոհ՝ Ղազախստանում․ նախարարի պաշտոնանկություն։
15 զոհ՝ Հայաստանում․ նախարարն իր պաշտոնում։
2026-ի սեպտեմբերի 24-ին Ղազախստանում զորավարժության ժամանակ 14 զինծառայողի մահից հետո՝ սեպտեմբերի 27-ին, նախագահ Տոկաևը պաշտոնանկ արեց պաշտպանության նախարար Դաուրեն Կոսանովին։ Միաժամանակ քրեական գործի շրջանակում ձերբակալվել է ՊՆ 5 պաշտոնյա։
2023-ի հունվարի 19-ին Ազատի զորամասում հրդեհի հետևանքով զոհվեց 15 զինծառայող։ Պաշտոնանկ արվեցին մի շարք զինվորական պաշտոնյաներ, այդ թվում՝ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը, սակայն պաշտպանության նախարար՝ без пяти минут մարշալ Սուրեն Պապիկյանը շարունակեց պաշտոնավարել»։

