Իսկապես, բառերն ավելորդ են
Այսօր շատերը հրապարակել են հրետանավոր, 44-օրյա պատերազմում 6 տարի առաջ զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայտնի լուսանկարը: Այդ լուսանկարի արտապատկերումը, ինչպես հայտնի է, օրերս Փաշինյանի Ավինյանի քաղաքապետականը վանդալաբար քերեց «Հաղթանակ» զբոսայգում պարսպից:
Իսկ մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը հրապարակել է մեկ այլ հայտնի լուսանկար: Կարծում ենք այն ոչ պակաս հստակ է արտացոլում 6 տարի առաջ կատարվածի ու մինչ այժմ շարունակվող սողացող կապիտուլյացիայի կամ Հայաստանի տոտալ թրքացման, ադրբեջանականացման փաշինյանական ծրագրի ընթացքի հետ կապված զգացողությունները:

