Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով
Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի», - ասել է Ս.Լավրովը։
Նա նաև նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չի պատերազմել Եվրոպայի հետ։
«Մենք մեր դիրքորոշումը բազմիցս արտահայտել ենք, ուստի ոչինչ չեմ կարող ավելացնել։ Նախագահ Պուտինը ինքն է դա հայտարարել։ Նա դա հայտարարել է նախկինում, և վերջերս, կարծեմ, Սանկտ Պետերբուրգում նա կրկնեց իր դիրքորոշումը, որ մենք Եվրոպայի հետ պատերազմելու մտադրություն չունենք. դա անհեթեթություն է և անհեթեթություն», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

