Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Պատերազմ Արցախում
ԵԽԽՎ-ն արձանագրել է վարչական ռեսուրսի չարաշահման դեմ արդյունավետ երաշխիքների ու պատժամիջոցների բացակայություն Վրաց-ադրբեջանական լարվածության խորապատկերում. Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը Մարին Լը Պենն ընտրության արդյունքներն անվանել է պատմական հաղթանակ Ինչո՞ւ է Ադրբեջանը ագրեսիվացել և սպառնում է վրացիներին հայերի ճակատագրով Երեկ մենք բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան Գեղամյան Էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հանրային բուռն դժգոհության ճնշման տակ Հ1-ը «ներողություն խնդրեց», բայց մե՞ջն ինչ, իրենց ցինիկ «գործն» արդեն արել են Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ. Էդուարդ Շարմազանով Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր

Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գրել է․

«Վեց տարի առաջ այս օրը սկսվեց պատերազմը։ Մեծ պատերազմ, որը փոխեց բոլորիս կյանքը։ Հազարավոր զոհեր, վիրավորներ ու աննկարագրելի հերոսություն։ Փառք ու պատիվ մեր հերոսներին։

Շատ-շատերիս կյանքն այդ օրվանից փոխվեց։ Իմ կյանքը մինչև պատերազմը և դրանից հետո ամբողջությամբ փոխվել է, ու գիտեմ, որ շատերի մոտ է այդպես։

2020-ի սեպտեմբերի 27-ին ես անազատության մեջ էի։ Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր, սահմաններին, ռմբակոծվող մեր քաղաքներում ու գյուղերում։ Իսկ ես մեկուսարանում էի։ Պետության համար դժվարագույն այդ պահին ես զրկված էի օգտակար լինելու հնարավորությունից։ Զրկված էի իրական ինֆորմացիայից։ Հաջորդ օրերին հաջողվեց կապվել իմ ընտանիքի անդամներին, և ինչ որ հնարավոր էր անել մեր երկրի համար՝ արվեց։

Բայց կա մի այլ հարց, որն ինձ առ այսօր տանջում է։ Պատերազմի սկզբից մի երկու ամիս առաջ ես հրապարակայնորեն զգուշացրել էի, որ շատ բաներ երկրում ճիշտ չեն արվում։ Զգուշացրել էի, որ քիչ ժամանակ ունենք, որ պետք է վերանայենք շատ հարցեր, պետք է բոլորով միավորվել, առանց թշնամանք ու առանց կուսակցական պատկանելության անենք ամեն հնարավորը՝ պատերազմից խուսափելու համար։ Իմ ձայնը չլսվեց։ Ավելին ասեմ՝ գիտե՞ք քանի քաղաքական գործիչ է ինձ ասել՝ «լավ էլի Ծառուկյան՝ ի՞նչ պատերազմ, ի՞նչ ես ասում»։ Էլ դրանից ավելի ի՞նչ կարող էի անել ես, իսկապես չգիտեմ։

Պատերազմից վեց տարի հետո ամենատարածված բառը խաղաղությունն է։ Դա շատ լավ է։ Բայց մեր երկրում էլի տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը, ու դա ինձ շատ մտահոգում է։ Սա տեսնում են նաև մեր հարևանները, իսկ ես վստահ չեմ, որ նրանք կրկին չեն ուզենա օգտվել այսօրվա անկայուն աշխարհում մեր այս վիճակից։ Սա է իմ անհանգստությունը։

Խաղաղություն մեր երկրին, Փառք ու պատիվ մեր բոլոր հերոսներին։ Ազատությո՛ւն Բաքվի բանտերում պահվող հայորդիներին։

Կենտրոն ՔԿՀ
27.09.26թ.»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>