44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր
Այսօր սեպտեմբերի 27-ն է: Կիրակի: Ինչպես 6 տարի առաջ, երբ Նիկոլ Փաշինյանի, նրա ՔՊ-ի ու նրանց երկրպագող անձանց պատճառով ստեղծվեց իրավիճակ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան հնարավորություն ստացան համատեղ հարձակվել Արցախի վրա:
Փաշինյանը հետո կասի, որ դա «գիտակցված զոհողություն էր»: Նա չի թաքցնի, որ միշտ էլ ատելով ատել է Արցախը, իսկ Արցախի հայության դեմ ատելության սերմանումը հասցված է պետական քաղաքականության ու քարոզչության մակարդակ:
Ճիշտ է, պատերազմից առաջ ու ընթացքում հայրենասիրական կեղծ պաթոսով հայտարարություններ կանի, հետո կասի, թե ինքը սխալվել է, պիտի դեռ 2018-ին հայտարարեր, որ Արցախը «մերը չի»: Հեատո էլի ու էլի շատ բաներ կասի:
Բայց փաստը մնում է փաստ. պատերազմը տեղի ունեցավ իր վարած հետևողական «քաղաքականության», միջնորդների առաջարկները մերժելու հետևանքով: Ավելին, զիջումների և ուրացումների «քաղաքական համարձակություն» (ինչպես իր վրոմիութենական հովանավորներն են նրան «դուխ տալիս») ունեցող Նիկոլ Փաշինյանը, տեսեք-տեսեք՝ պատերազմի ընթացքը կանգնեցնելու առաջարկները ընդունելու համարձակություն չունեցավ:
Հետևանքը. ծանրագույն կորուստներ կրեցին հայկական Զինված ուժերը, Արցախը ծվատվեց, իսկ դրանից երեք տարի անց էլ, դավաճանաբար ուրացվեց, հայաթափվեց ու հանձնվեց հայակեր թուրքին:

