Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
27
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը

Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քպական իշխանությունները և անձամբ Նիկոլ Փաշինյանը խիստ ոգևորված են Հրազդանում Firebird AI գործարանի հիմնադրումից: Ավելին, այդ հանգամանքը արդեն մոտ երկու ամիս է, ինչ անխնա շահարկում են պրոիշխանական քարոզչության մեջ: Բայց իսկապե՞ս այդքան անմեղ, հրաշալի, օգտակար ու անվտանգ բան է այդ «հրեղեն թռչունը» (Fire bird- բառացի՝ հրեղեն թռչուն կամ կրակի ծիտ):

Այս ընթացքում փորձագետները մի շարք մտահոգություններ ու անհանգստություններ են արտահայտում այդ գերգովազդված «ԱԲ գործարանի» առնչությամբ: Եթե ամփոփ, ապա փորձագիտական քննադատական հիմնական դիտարկումները վերաբերում են աշխարհաքաղաքական և անվտանգային ռիսկերին, ինչպես նաև երկակի նշանակության տեխնոլոգիաները հնարավոր հետախուզական նպատակներով օգտագործելուն: Կան մտահոգություններ նաև էներգետիկ հսկայական ծանրաբեռնվածության, տվյալների ինքնիշխանության վերահսկողության պակասի և տնտեսական ներառականության ցածր մակարդակի վերաբերյալ: Բայց մի փոքր պետք է մանրամասնել. «հրեղեն թռչունը», կարծում ենք, արժե դրան:

Նախ՝ սոցիալականի պահով. որքան էլ իշխանություններն ինքնագովազդի համար շրջանառում են «գործարան» բառը, փորձագետները նշում են, որ նմանատիպ կենտրոնները սովորաբար ստեղծում են սահմանափակ թվով աշխատատեղեր, ի լրումն՝ կարող են ինքնիշխանության տեսանկյունից հանգեցնել Հայաստանի որոշակի տեխնոլոգիական կախվածության:

Ինչ վերաբերում է էներգետիկ բաղադրիչին, ապա փորձագետները մատնանշում են այն հանրահայտ իրողությունը, որ նման կենտրոնները մեծ չափերով էլեկտրաէներգիա են կլանում, եթե չասենք՝ խժռում: Կոնկրետ Հրազդանի Firebird AI գործարանը, որքան հայտնի է բաց աղբյուրներում եղած տվյալներից, մեկնարկային հզորություններով 300 մեգավատ էլեկտրաէներգիա է սպառելու: Հետագա ընդլայնման դեպքում նման պահանջը կարող է հասնել մինչև 2 գեգավատի: Դա, անկասկած, մեծ լարվածություն է հարուցելու Հայաստանի էներգահամակարգում՝ ինչպես արտադրող կայանների, այնպես էլ այլ խոշոր սպառողների, նաև բնակչության էներգամատակարարման առումներով:

Բայց փորձագետների մյուս զգուշացումները շատ ավելի էական են: Նախ՝ հայտնի է, որ Հրազդանի այդ «հրեղեն թռչունը» հագեցած է 9000 NVIDIA B200 գրաֆիկական պրոցեսորներով (GPU), իսկ ապագայում նախատեսվում է ընդլայնել հզորությունը մինչև 50000 GPU: Կան դիտարկումներ, որ 9000 NVIDIA B200 գրաֆիկական պրոցեսորները երկակի նշանակության են և ակտիվորեն գործածվում են ռազմական նպատակներով ևս: Ի՞նչ երաշխիք, որ Հրազդանում դրանք զուտ «խաղաղ նպատակներով» են տեղակայվում:

Նշվում է, որ Firebird AI գործարանը գերհամակարգչային ենթակառուցվածք է՝ նորարարական նախագծերի, տեխնոլոգիական արտադրության և գիտահետազոտական աշխատանքների համար: Բայց փորձագետները նշում են նաև, որ այդ «գերհամակարգչային ենթակառուցվածքը» նաև հրաշալի հնարավորություն է ԱՄՆ պատերազմի նախարարության (Պենտագոնի) ու հետախուզական ծառայությունների համար, որ ահռելի ծավալով տեղեկություններ հավաքեն ինչպես Հայաստանի, այնպես էլ հարևան Իրանի ու դեռևս գործընկեր Ռուսաստանի հետ կապված: Հասկանալի է՝ հետախուզական ու ամենևին էլ ոչ «խաղաղ» նպատակներով:

Ավելին, ամերիկյան օրենքներով, ինչպես նկատում են փորձագետները, նման կենտրոնները պարտավոր են առաջին իսկ պահանջով ԱՄՆ իշխանություններին ու համապատասխան գերատեսչություններին տրամադրել իրենց տիրապետած ամբողջական տեղեկատվությունը:

Այստեղից արդեն ծագում են մյուս մտահոգությունները: Փորձագետները ընդգծում են անվտանգային ու աշխարհաքաղաքական խնդիրները: Բանն այն է, որ վերը նշված մի շարք դիտարկումների և իրողությունների խորապատկերում Հրազդանում հիմնադրված Firebird AI գործարանը ոչ թե «տեխնոլոգիական ճեղքում» է երևակվում, այլ միանգամայն լրջորեն կարող է անվտանգային սպառնալիք ընկալվել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի կողմից, և այդ համատեքստում, հասկանալի է, սպառնալ նաև հենց Հայաստանի անվտանգությանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>