Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին ընտրություններում նույնիսկ «սեփական» ԿԸՀ հրապարակած տվյալներով հազիվ 49 տոկոս արդյունք գրանցած ՔՊ-ն ու յուր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կարծես շատ մեծ բեռ են վերցրել իրենց պարգևավճարված ուսերին՝ էլի շահարկելով «ժողովրդի վստահությունը», որը բացարձակ գոյություն չունի:

Նրանց, հատկապես Փաշինյանին արդեն ծովը..., չնայած այս ի՜նչ ենք ասում՝ ծով, օվկիանո՜սն է արդեն ծնկներից թվում: Մասնավորապես, Փաշինյանը համոզված է, որ ինքը ոնց ասի, մյուս բոլորն այդպես էլ պիտի իրենց ավտոմեքենաները քշեն («ոնց կասենք, տենց կքշեք»): Դեռ մի կողմ, որ սա ասում է մի «մեքենավար», որ, իր իսկ խոստովանությամբ, իր վարորդական իրավունքի առաջին վկայականը ստացել է ընդամենը մի քանի հարյուր մետրից քննողներին երևալով:

«Ոնց ասենք, տենց կքշեք»-ից Փաշինյանն ու ՔՊ-ն սահուն կամ ոչ այնքան սահուն անցում են կատարում կարծես «ոնց ասենք, տենց կմտածեք..., ոնց ասենք, դա էլ կհիշեք» ու նման՝ բացարձակապես բռնատիրական «բանաձևերի» կիրառմանը: Ահավասիկ, օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե՝ Հայաստանի դպրոցներում չպետք է հնչեն «իրական Հայաստանի» գաղափարախոսությանը հակասող մտքեր: Ավելին, նա ասել է, որ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի դրա դեմ, քանի որ տեղի ունեցողը սպառնալիք է ստեղծում Հայաստանի համար:

Թեպետ առանց հավելյալ մանրամասնումների էլ պարզ է, թե Փաշինյանն ինչ նկատի ունի «իրական Հայաստանի գաղափարախոսությանը հակասող» ասելով, բայց նրա ելույթի հետագա ընթացքից ավելի պարզ դարձավ, թե այդ ինչն է սպառնալիք համարել: Պարզվում է՝ նրան խիստ դուր չի եկել, որ մարդիկ հիշում են Վանի, Մուշի (նաև՝ Արցախի) մասին...

Միանգամից նշենք, որ պետության քաղաքական, դաստիարակչական, գաղափարախոսական դոկտրինը մեկ բան է, իսկ ինչ-որ մեկ անձի, ինչ-որ 1 կուսակցության կամ դրա ղեկավարի քմահաճույքն ու դրա պարտադրանքը՝ բոլորովին այլ բան: Առավել ևս, որ այդ պարտադրանքը հակասում է պետության, ազգի ընկալումներին, շահերին, պատմական հիշողությանն ու պատկերացումներին:

Ինչի՞ մասին է խոսքը:

Տեսեք, Փաշինյանը նպատակադրվել է դպրոցներից արմատախիլ անել այն ամենը, ինչ հակասում է իր հորինած «իրական Հայաստանի», եթե կարելի է այդպես ասել, «գաղափարախոսությանը»: Եթե հակիրճ նկարագրենք այդ «գաղափարաբանությունը», ապա այն հանգում է հետևյալին. հայերի հայրենիքը սոսկ այն է, ինչը պարփակված է ՀՀ սահմաններով (այս սահմաններն էլ կազմվում են Ադրբեջանի և Թուրքիայի «բարեհաճությամբ»), մնացածը ոչ միայն Հայրենիք չէ, այլև դրա մասին հիշելը չափազանց վտանգավոր է, խաղաղության դեմ է, մի խոսքով՝ «քը՛խ» է: Մնացածն էլ՝ «այստեղ հաց, այստեղ Հայրենիք»...

Բացի այն, որ դա «գաղափարախոսություն» չէ, որպես այդպիսին, հակագիտական է և այլն, դա ընդամենը ընկալումը կամ պատկերացումն է մեկ անհատի: Դեռ մի կողմ դնենք հարցը, թե դա որքանով խեղաթյուրված ընկալում է: Բուն հարցն այլ է. ի՞նչ է անելու փաշինյանական իշխանությունը, որպեսզի արմատախիլ անի «իրական Հայաստանի» կարծեցյալ «գաղափարախոսությանը հակասող» ամեն ինչ դպրոցներից: Ինչպե՞ս է դա անելու, բացի ուսուցիչներին ու դպրոցների տնօրեններին ահ տալուց: Փոխելո՞վ բոլոր դասագրքերը, այրելո՞վ հներն ու «Փաշինյանի զրոյական կետից» նոր դասագրքեր գրելո՞վ:

Մասնավորապես, դպրոցներում այլևս չպիտի ասեն աշակերտներին, որ Հայոց գրերի գյուտն արել է Մեսրոպ Մաշտոցը: Երեք պատճառով. Մաշտոցը ծնվել է Տարոն գավառի Հացեկաց գյուղում, գրերի գյուտի վրա աշխատելու ընթացքում եղել է Գողթն գավառում (ներկայիս Նախիջևանի տարածք) և, ո՜վ սարսափ, առաջին դպրոցը կամ դպրոցներից մեկը բացել է Արցախ աշխարհի Ամարասի վանքում: Երեխաները, որ ավանդաբար հետաքրքրասեր են, բնականաբար, կհարցնեն՝ որտե՞ղ է Տարոն գավառը, որտե՞ղ է Գողթնը, որտե՞ղ է Ամարասը: Իսկ եթե դասարանում նաև բռնագաղթյալ արցախցի երեխա լինի, օրինակ՝ նույն Ամարասից, ապա ընդհանրապես ծանր վիճակ կստեղծվի ուսուցչուհու համար:
Կարճ ասած՝ որպեսզի Փաշինյանի ասածը տեղի ունենա, անհրաժեշտ կլինի արգելել «Մայրենի», «Հայոց լեզու», «Հայ գրականություն» (դա արդեն դարձրել են պարզապես «Գրականություն»), «Հայ ժողովրդի պատմություն» (դե, դրա համար դարձրեցին՝ «Հայաստանի պատմություն») առարկաներն ընդհանրապես: Սա առանց կատակի կամ սարկազմի ենք ասում: Ի վերջո, ի՞նչ Հայոց պատմություն, ի՞նչ պատմիչներ, ի՞նչ հայ գրողներ: Դուք դեմ եք, հա՞, «խաղաղությանն» ու «իրական Հայաստանին»:

Բայց միայն դպրոցական առարկաները արգելելով կամ դասագրքերի բովանդակությունն ապազգայնացնելով բան դուրս չի գա: Անհրաժեշտ կլինի դիմել նաև այլ արմատական քայլերի: Մասնավորապես, անհրաժեշտ կլինի ոչնչացնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, առնվազն քերել շուրջ 100 մետր երկարությամբ բազալտե Հուշապատը, որի վրա փորագրված են Օսմանյան կայսրության այն հայաշատ քաղաքների, ավանների և գյուղերի անունները, որոնց հայ բնակչությունը ենթարկվել է բռնագաղթի ու կոտորածների: Բա նայողը կհարցնի, չէ՞, թե հայերն այնտեղ ի՞նչ էին անում:

Բայց դա էլ բավարար չէ: Հարկ կլինի ուրիշ բաներ էլ «քերել»: Գաղտնիք չէ, որ սերնդեսերունդ մեր հայրենակիցները փոխանցում են, թե արմատներով ով որտեղից է: Տողերիս հեղինակը քիչ չի հանդիպել 10-15 տարեկան երեխաների, որոնք գիտեն, որ իրենք արմատներով Վանից են, Մուշից են, Սասունից են...

Հապա այս դեպքում ի՞նչ անել: Դա դեռ իր հերթին: Ինչպե՞ս վարվել ընդամենը 3 տարի առաջ նույն Փաշինյանի վարած «քաղաքականության» հետևանքով լիովին հայաթափված Արցախի հայության հետ: Չէ՞ որ մեր այդ հայրենակիցները կենդանի հիշեցում են: Երևի ա՞յդ պատճառով է, որ Փաշինյանն արցախցի հայ տեսնելիս սաստիկ ջղաձգվում է, իսկ մի անգամ էլ սրտանց բղավեց. «Ինչի՞ չեք զոհվել...»:

Մի խոսքով, խորքում փաշինյանական «իրական Հայաստանը» ոչ թե ինչ-ինչ հակասությունների, այլ արմատական հակադրության մեջ է ազգային ինքնության, ազգի պատմաքաղաքական ժառանգության, հիշողության հետ: Այլ կերպ ասած՝ Փաշինյանին անհրաժեշտ է մի ամբողջ ազգի հիշողություն կամ ինքնություն «ֆորմատ» անել, ստանալ անազգ, անհայրենիք բնակչության ինչ-որ խումբ, որի կյանքի միակ նպատակը տվյալ օրը կուշտ փորով հաց ուտելն է, տուգանվելն ու... Փաշինյանին փառաբանելը: Քիչ էր մնում մոռանայինք՝ նրա «ոնց ասածով» քշելը:

Գուցե հետամնաց թվանք, բայց մենք միամտորեն դեռ կարծում ենք, որ մարդն աշխարհ է գալիս մի քիչ ավելի շատ բանի համար, քան պարզապես ուտելը, խմելը, քնելարթնանալը ու անհիշողություն կենսաբանորեն գոյություն ունենալը:

Կարդացեք Մաթևոսյան (քանի դեռ չեն արգելել):

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>