Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք. Վահե Հովհաննիսյան
24
Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան «Հայկական աթոռին» նստած էինք մինչեւ 2018-ը. Էդուարդ Շարմազանով Որքան իշխանությունը ձգտում է բավարարել ադրբեջանցիների քաղաքական ախորժակը, Ադրբեջանն ավելի մեծ պահանջներ և ակնկալիքներ է ձևավորում. Տիգրան Աբրահամյան Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա Թուրքիայում Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Ռուսաստանին սպառնացել է էներգետիկայի ոլորտում պատասխան հարվածներով Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին Փաշինյանը տվեց եկեղեցու դեմ արշավի նոր փուլի մեկնարկը. «Հրապարակ» «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք. Վահե Հովհաննիսյան Խոշոր վթարի հետևանքով ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններում և Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Զապին եւ Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն են անելու «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է Թշնամական Ադրբեջանի հետ «կամուրջ կապելու» «կամրջանկապությունը հետաձգվում է... ադրբեջանական կողմի խնդրանքով Սոթքի հանքավայրում Ադրբեջանը կսկսի ոսկու արդյունահանումը. Ոսկու պաշարները կազմում են 1,03 միլիոն ունցիա... տեսնես, ո՞վ հանձնեց, էս թալանի՞ մասին ինչու չի բղավում Ինչո՞ւ արgախgիների սոցիալական խնդիրների քննարկման կեսից ՔՊ-ականները հեռացան Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ Այս միջադեպը հիշեցրեց ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դիրքորոշումը. Արա Ղազարյանը ՔՊ-ականների՝ քննարկումը լքելու մասին Իշխանությունները նախապատրաստվում են հանրային տրանսպորտի թանկացումների ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՉԵՔ ԱՅՍ ՍՈՒՏԸ, ԱՅՆ ՁՆԱԳՆԴԻ ԷՖԵԿՏ ՉԻ ՍՏԱՆԱԼՈՒ

Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում

Դատարանը սեպտեմբերի 22–ին, պաշտպանության կողմի միջնորդության հիման վրա Արեգնազ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխեց տնային կալանքի` այլ անձանց հետ շփման արգելքով: Նշենք, որ «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը), նա կալանքի տակ էր «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։ Նշենք նաև, որ ըստ մեղադրանքի՝ ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանը 2024 թվականին Ազգային ժողովի փակ նիստից գաղտնի տեղեկություններ է փոխանցել ռուսական մի կենտրոնի՝ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի միջոցով։ Նախնական շրջանում առկա լրտեսության և օտարերկրյա հատուկ ծառայության կողմից հավաքագրման դրվագները հետագայում հանվել կամ փոխարինվել են պետական գաղտնիքի հրապարակման հոդվածով, գումարի պահը հերքվել է, պաշտպանական կողմը ողջ մեղադրանքն է որակում անհիմն։ Հետևելով պրոցեսներին տպավորություն ենք ստանում, որ իշխանությունները, և նրանց ենթակայության տակ գործող դատավորներն այս քայլերով փորձում են ընդդիմադիր զանգվածի աչքը վախեցնել: Ի վերջո` ի՞նչ տվեց Արեգնազ Մանուկյանի` մի քանի ամիս տևած բանտային կալանքը:

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով թեմային, ասում է. «Նախ պետք է ևս մեկ անգամ նշեմ, որ այստեղ իրավական պրոցես գոյություն չունի, մենք գործ ունենք քաղաքական բացահայտ պատվերի հետ, և անգամ, որ ընթերցում ենք գործի նկարագրությունը, ակնհայտ է դառնում, որ սա պատվեր է` մեկ անձի կողմից: Այս ամենը ինձ հիշեցնում է Գյումրու իշխանափոխությանը հաջորդող պրոցեսը:
Անդրանիկ Թևանյանը դեռևս տարեսկզբին բարձրաձայնել էր, որ կարող է տեղի ունենա այն, ինչ տեղի ունեցավ Գյումրու իշխանափոխությունից հետո:

Որպեսզի այդ ամենը տեղի չունենա, իշխանությունները գնացին քաղաքական խայտառակ պատվեր տալու ճանապարհով:
Քննչականը բալլադ հիշեցնող մի տեքստ էր հրապարակել, ինչից հետո գործ հարուցեցին, ձերբակալեցին, կալանավորեցին մարդկանց: Այն, ինչ ասում էին ամենասկզբում` հավաքագրում, լրտեսություն, 622 հազար դոլարի ստացում, և այլն, այս բոլորը չկան դատարան ուղարկված գործում: ԲՀԿ-ի ձայները գողացան, և այդ պրոցեսը սկսեցին Անդրանիկ Թևանյանի ձերբակալումով, նա էր ցուցակի երկրորդ համարը, և միայն այդ պրոցեսից հետո ԿԸՀ-ն ԲՀԿ-ին ուղղակի, հենց այնպես որոշեց դուրս թողնել պրոցեսից, գողանալով 60 հազար քվե:

Արեգնազ Մանուկյանի դերը այստեղ այն էր, որ նրանից այս ապօրինի և պատվիրված գործի շրջանակներում փորձել են ցուցմունքներ կորզել` Թևանյանի հետ կապված, այդ ամենի արդյունքում էլ նրան արգելում էին շփվել իր անչափահաս երեխայի հետ, սակայն հանրային աղմուկից հետո հանեցին այդ սահմանափակումը: Իրավապահները հասկանում են, որ այս «փուչիկը» շուտով պայթելու է, և անիմաստ համարեցին Արեգնազին բանտում պահելը, սակայն տնային կալանքը նույնպես շատ խիստ խափանման միջոց է անմեղ մարդու համար:

Եթե բանտում տեսակցությունների արգելքը վերջին շրջանում հանել էին, և նրան այցելում էին իր հարազատները, բարեկամները, ապա հիմա տնային կալանքի մեջ նրան` բացի իր ընտանիքի անդամներից որևէ մեկը չի կարող տեսակցել:

Այս ֆարսի, խայտառակության շրջանակներում նման խափանման միջոց կիրառելը ևս անընդունելի է: Մենք պարբերաբար կոչ ենք անում, որ դատական նիստերը բաց տեղի ունենան, որպեսզի հանրությունը տեսնի, թե ինչ է կատարվում:

Մենք պնդում ենք, որ պրոցեսը կեղծ է, դատարանը պնդում է, որ կեղծ չէ, դե այդ դեպքում թող բաց դատական նիստեր անցկացնեն, և հանրությունը կտեսնի: Ի դեպ, ասեմ ձեզ, որ դատական նիստերի ընթացքում Անդրանիկ Թևանյանը ինքն է հանդես գալիս մեղադրողի դիրքերից, պնդելով, որ այդ գործը խայտառակ քաղաքական հետապնդման արդյունք է: Ի դեպ, նաև նշեմ, որ Թևանյանի խափանման միջոցի հարցը դեռ չի քննարկվել, սակայն Հանրային հեռուստաընկերությունը լծվել է այդ կեղծիքի տարածմանը, և մի ռեպորտաժ է պատրաստել, որում լրագրողը պնդում է, թե իբրև Քննչականի ներկայացրած մեղադրանքի ծավալն ամբողջապես պահպանվել է, ինչը մեծագույն սուտ է, հիմնական տեքստից չնչին բաներ են մնացել:

Այնպես որ Հ1-ը ստի և կեղծիքի տարածման համար պետք է հավասարապես պատասխանատվության ենթարկվի»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>