Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք. Վահե Հովհաննիսյան Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա
24
«Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` շփման արգելքներով քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան «Հայկական աթոռին» նստած էինք մինչեւ 2018-ը. Էդուարդ Շարմազանով Որքան իշխանությունը ձգտում է բավարարել ադրբեջանցիների քաղաքական ախորժակը, Ադրբեջանն ավելի մեծ պահանջներ և ակնկալիքներ է ձևավորում. Տիգրան Աբրահամյան Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա Թուրքիայում Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Ռուսաստանին սպառնացել է էներգետիկայի ոլորտում պատասխան հարվածներով Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին Փաշինյանը տվեց եկեղեցու դեմ արշավի նոր փուլի մեկնարկը. «Հրապարակ» «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք. Վահե Հովհաննիսյան Խոշոր վթարի հետևանքով ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններում և Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Զապին եւ Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն են անելու «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է Թշնամական Ադրբեջանի հետ «կամուրջ կապելու» «կամրջանկապությունը հետաձգվում է... ադրբեջանական կողմի խնդրանքով Սոթքի հանքավայրում Ադրբեջանը կսկսի ոսկու արդյունահանումը. Ոսկու պաշարները կազմում են 1,03 միլիոն ունցիա... տեսնես, ո՞վ հանձնեց, էս թալանի՞ մասին ինչու չի բղավում Ինչո՞ւ արgախgիների սոցիալական խնդիրների քննարկման կեսից ՔՊ-ականները հեռացան Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ Այս միջադեպը հիշեցրեց ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դիրքորոշումը. Արա Ղազարյանը ՔՊ-ականների՝ քննարկումը լքելու մասին Իշխանությունները նախապատրաստվում են հանրային տրանսպորտի թանկացումների ԻՆՉՔԱՆ ԷԼ ՓՉԵՔ ԱՅՍ ՍՈՒՏԸ, ԱՅՆ ՁՆԱԳՆԴԻ ԷՖԵԿՏ ՉԻ ՍՏԱՆԱԼՈՒ «Օրենքով գողեր» են ձերբակալվել. քաղաքացին փորձել է հաշվեհարդար տեսնել իր նախկին աներոջ նկատմամբ Հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում. կրակոցներ են հնչել Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան 880 միլիոն դոլարի վնաս տնտեսությանը․ ո՞վ է պատասխանատու կապիտալ ծախսերի տապալման համար Փոքրիկ ֆյուրերիկի քաղաքական հաշվեհարդարի նոր փուլը Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն

Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք. Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը նկատում է. «Գործողը իշխանությունը այսուհետ ինչ էլ անի, ասելու է՝ 720 հազարն է տվել այդ մանդատը։ Սա է Հայաստանի դե ֆակտո գործող միակ սահմանադրությունը՝ մեկ տողով։ Ֆորմալ առումով իշխանությունը դրա իրավունքը գուցե ունի, բայց ամենաթողության իրավունք՝ ոչ։ Հետևաբար՝ ընդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ  գործող բանաձևեր։

Անիմաստ է հիմա հաշվիչը ձեռքներիս հաշվել, թե ում ձայնից ինչքանն է օրգանիկ, ինչքանը՝ արհեստածին։ Քաղաքական պրոցեսները «կալկուլյատորով» չեն լուծվում, այլ՝ քաղաքական-հանրային բովանդակությամբ։
 
Հասկանալ ինքներս մեզ

Մեր հասարակությունն այսօր բաժանված է մոտավորապես երկու հավասար՝ 700-700 հազարական մասերի։ Մասեր, որոնք իրար չեն լսում, չեն հանդուրժում, ունեն ծայրահեղ տարբերություններ, բայց իշխանությունը մի «700 հազարի» ձեռքում է, ու այն պարտադրում է իր իրականությունը։

Այսուհետ Հայաստանում ի´նչ զարգացում լինի, ի´նչ խնդիրներ էլ առաջանան, իշխանությունը բացատրելու է «ԻՐ 700 հազարի» տված քվեով։  Սահմանադրության փոփոխություն, լեցուն բանտեր, ունեցվածքի խլում, եկեղեցու դեմ արշավ,  դեպի ԵՄ բլեֆ և այլն։

Հիմա պետք է հարցնել էդ 700 հազարին, ձևը գտնել ու հարցնել՝ դուք իրոք քվեարկել եք, որ այս ամենը կատարվի՞, ի վերջո դուք ինչի՞ն եք քվեարկել։ Պարզ հարցնել. դուք ուզում եք, որ մնացածը չլինե՞ն, չապրե՞ն Հայաստանում, որ բոլորը լինեն բանտերո՞ւմ, հիմնարկները փակվե՞ն, երկրում լինի միշտ լարվածություն ու պառակտո՞ւմ։ Եթե այդպես է՝ դրան վերաբերվենք որպես իրողություն։ Դուք ձայն եք տվել, որ Հայաստանի տնտեսությունը «դիվերսիֆիկացիա» անվան տակ ամբողջությամբ կախվածության մեջ մտնի Ադրբեջանի՞ց։ Դուք ձայն եք տվել ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները խզելու և ոչ մի այլ բան չստանալու հեռանկարի՞ն։ Վերջը՝ ինչի՞ն եք ձայն տվել։

Մեր պառակտումը, իրար չլսելը այնքան խորն է դարձել, որ մեր 700 հազարները ուրախանում և տխրում եմ միմյանց հակադարձ թեմաներով, դավանում են հակադարձ արժեքներ։ Մենք կարիք ունենք իրար հետ քննարկելու մեր երկրի այսօրը,  ընթացքը, բոլոր հիմնական հարցերի շուրջ՝ մեր պատկերացումները։  Բարդ հարցերի շուրջ լսենք միմյանց փաստարկները՝ թեկուզ դրանք լինեն հակասական, բայց մի պահից գտնվելու են ընդհանրություններ
Պայմանական մեր 700 հազարը և պայմանական մյուս 700 հազարը չեն լսում, չեն հասկանում,  չեն հանդուրժում միմյանց։ Այս անջրպետը գնալով խորանում է։ Մի 700 հազարը ֆիզիկապես չի լսում մյուսի խոսնակներին, և դա փոխադարձ է։ Սրա շարունակությունը լինելու է այն, որ 700 հազարները շուտով չեն լսելու սեփական խոսնակներին, քանի որ բոլորի համար ամեն ինչ պարզ է։

Թվում է՝ մենք ապրում ենք տարբեր երկրներում և ընդհանուր քիչ բան ունենք։ Ո՞ւր կբերի սա։ Այսպես մենք ինքներս մեզ կքանդենք և ինքնուրույն կմատուցվենք հարևաններին՝ սկուտեղի վրա։

Այսօր խելամտությունը և պետական մտածողությունը ընտրազանգվածների միջև երկխոսություն սկսելն է։ Հայաստանի ամենասուր խնդիրը ներհանրային երկխոսությունն է, ընտրազանգվածների միջև երկխոսությունն է. հիմա ոչ միայն դա չկա, այլև չկան ֆիզիկապես իրար լսելու նվազագույն ազդակներ։

Մենք իրար պետք է ընկալենք և վերաբերվենք որպես հեռանկարի հասարակություններ, որոնք պետք է ապրեն իրար հետ և միասին դիմակայեն կարծես թե անխուսափելի դարձող ռիսկերը։ Մենք չենք կարող իրար վերաբերվել վրեժի մոտիվացիայով։ 

Իրար լսելուց ու իրար հետ նվազագույն շփումներից հետո ընտրազանգվածները իրենց լիդերներին պարտադրելու են դադարեցնել ագրեսիան, իրար ոչնչացնելու մոլուցքը։ Որովհետև երկիրը դա չի ուզում, երկիրը լուծումներ է ուզում։  Իրար լսելու արդյունքը լինելու է երկրում առողջ, այսպես կոչված, մտքի միջավայրի ձևավորումը։

Հանրային երկխոսությունը կորցրած հասարակությունները ամենապարարտ միջավայրն են կորուստների և պարտադրանքների համար։ Մեզնից ոչ ոք դա չի ուզում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>