Թշնամական Ադրբեջանի հետ «կամուրջ կապելու» «կամրջանկապությունը հետաձգվում է... ադրբեջանական կողմի խնդրանքով
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում այս օրերին Երևանում նախատեսված ադրբեջանցի և հայ փորձագետների հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է «apa.az»-ը։
Նշվում է, որ հանդիպումը հետաձգվել է ադրբեջանական կողմի խնդրանքով։
«Ադրբեջանական կողմը ներկա փուլում հանդիպման անցկացումը նպատակահարմար չի համարում՝ օտարերկրյա լոբբիստական և փորձագիտական շրջանակների մասնակցությամբ Ադրբեջանի դեմ իրականացվող տեղեկատվական արշավի ֆոնին»,- ընդգծել է աղբյուրը։

