Փոքրիկ ֆյուրերիկի քաղաքական հաշվեհարդարի նոր փուլը Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան ՀԱՂՈՐԴՈՒՄ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Զարուհի Փոստանջյան
23
Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` շփման արգելքներով քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Բա’ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ քննիչ-դատախազ-դատավոր-բանտապան՝ մեկ դեմքով Նիկոլ Փաշինյանի հետ Պատերազմ Արցախում
«Օրենքով գողեր» են ձերբակալվել. քաղաքացին փորձել է հաշվեհարդար տեսնել իր նախկին աներոջ նկատմամբ Հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում. կրակոցներ են հնչել Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան 880 միլիոն դոլարի վնաս տնտեսությանը․ ո՞վ է պատասխանատու կապիտալ ծախսերի տապալման համար Փոքրիկ ֆյուրերիկի քաղաքական հաշվեհարդարի նոր փուլը Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Մեկ տարի առաջ՝ այս օրը, դաժան ոճրագործության հետևանքով սպանվեց Փարաքար համայնքի ղեկավարը. դստեր գրառումը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Մեր շունչը պիտի չհերիքեր Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի պակասությունից. բայց ապրո՛ւմ ենք. Միքայել սրբազան Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրաcնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան Փաշինյանի «իրական Հայաստանը» ամբողջովին տեղավորվում է հեդոնիզմի տիրույթում Թուրքերը պարապում են, որ հարձակվեն, իսկ ՀՀ պաշտպանության նախարարին զորամասում «սպառծիվկով» են զեկուցում ՀԱՂՈՐԴՈՒՄ ԱՌԵՐԵՎՈՒՅԹ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Զարուհի Փոստանջյան Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Ռեժիմը շարունակում է պատանդ պահել քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքի հետ կանոնավոր կապից. Human Rights Watch Փաստաբան Զարուհի Փոստանջյանն ահազանգում է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` շփման արգելքներով քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Բա’ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան Փաշինյանի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը մեկնել է Բաքու «Հրապարակ». Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են Մինչև Տիգրանաշենն՝ այս իշխանությունը պատրաստվում է տարածքների զիջել Տավուշի հատվածում. Իշխան Սաղաթելյան Ն.Փ.-ին ԵՎ ԻՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ Է ՄԻ ԲԱՆ. ԿՈՐՈՒՍՏՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌ

880 միլիոն դոլարի վնաս տնտեսությանը․ ո՞վ է պատասխանատու կապիտալ ծախսերի տապալման համար

168.am-ի անդրադարձը.
Ազգային ժողովի հանձնաժողովներում պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարողականի հաշվետվության ներկայացման ժամանակ ֆինանսների նախարարը խոստովանեց, որ պետական բյուջեի եկամուտները գերակատարել են, բայց առանձին ուղղություններով բյուջետային վճարումները ժամանակին չեն կատարել։ Վճարումներն ուշացրել են հատկապես կապիտալ ծախսերի գծով։ Տարբեր կապիտալ ծախսերի գծով կան վճարումների ուշացումներ, հայտարարեց ֆինանսների նախարարը։

Թե ինչո՞ւ են վճարումներն ուշացել, եթե բյուջեի եկամուտները գերակատարվել են, պարզ չէ։

Բայց դա այն է, ինչը բնութագրում է բյուջեի կատարման որակը։ Ծախսերի մեծածավալ թերակատարում է արձանագրվել։

Բյուջեի առաջին կիսամյակի ծախսերի կատարողականը կազմել է ընդամենը 83.2 տոկոս։

Նախատեսվածից շուրջ 317 մլրդ դրամով պակաս ծախսեր են արել։ Սրա մեջ մտնում են ոչ միայն չկատարված աշխատանքները, այլև կատարված աշխատանքների դիմաց չիրականացրած վճարումները։ Քիչ է՝ կապիտալ ծախսերը նախորդ տարվա համեմատ մեծապես կրճատել են, մի բան էլ կրճատված ծախսերի գրեթե կեսը չեն կարողացել կատարել։ Կապիտալ ծախսերի կատարողականն առաջին կիսամյակում կազմել է նախատեսվածի ընդամենը 56.4 տոկոսը։

Թերակատարվել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, աշխատանքի և սոցիալական հարցերի, ԿԳՄՍՆ, պաշտպանության նախարարության ծրագրերը։

Միայն այն, որ առաջին կիսամյակի բյուջեով նախատեսված ծախսերը գրեթե 17 տոկոսով թերակատարել են, բավական է ասելու, որ կառավարությունը ձախողել է բյուջեի կատարողականը։ Ճիշտ է, տեսականորեն դրա պատասխանատուն նախորդ կառավարությունն է, բայց գործնականում ոչ մի տարբերություն չկա նախորդ ու ներկա կառավարությունների միջև՝ գրեթե բոլորը նույն դեմքերն են, նույն տեղերում։

Տնտեսական աճերից, բյուջեի եկամուտների գերակատարումներից են խոսում, որի հետևում շատ ավելի մտահոգիչ պատկեր է թաքնված։ Գումարները հանել են տնտեսությունից, կրճատել են տնտեսության մեջ եղած շրջանառու միջոցները, բայց դրանց շրջանակներում նախատեսված տնտեսական, ենթակառուցվածքային, սոցիալական և այլ պետական ծրագրերը չեն իրականացրել։

Այն, որ առաջին կիսամյակի ծախսային ծրագիրը 317 մլրդ դրամով կամ գրեթե 880 մլն դոլարով թերակատարել են, հսկայական վնաս են տվել տնտեսությանը։ Այդ վնասի պատասխանատուն կառավարությունն է, բայց ինչպես միշտ, կառավարությունը խուսափում է պատասխանատվություն կրելուց։

Դժվար չէ պատկերացնել, թե ինչքան ծրագրեր պիտի իրականացվեին այդ 880 մլն դոլարով, ինչքան հավելյալ գումարներ պիտի գային բյուջե՝ հարկերի տեսքով։ Այդ ամենը մնացել են օդում կախված զուտ այն պատճառով, որ կառավարությունը չի կատարել օրենքով իր վրա դրված պարտավորությունները։

Պետական բյուջեն միայն գումարները տնտեսությունից հավաքելու համար չէ։ Դրա նպատակն այն է, որ հավաքված հարկերը վերածվեն ճանապարհների, դպրոցների, պաշտպանության, սոցիալական աջակցության, ենթակառուցվածքների և տնտեսության զարգացման ծրագրերի։

Սրանում է բյուջեի կիսամյակային կատարման ամենամեծ խնդիրը, ինչի համար կառավարությունը պիտի պատասանատվություն կրի և ոչ թե վիճակագրական ցուցանիշների հետևում փորձի թաքցնել իրականությունը։

Առաջին կիսամյակում արձանագրված 7.9 տոկոս տնտեսական ակտիվության կողքին գյուղատնտեսությունը նվազել է 12 տոկոսով։ Սա անհնարին է անտեսել մի երկրում, որտեղ մարզային բնակչության մեծ մասի եկամուտներն ուղղակի կամ անուղղակիորեն կապված են այդ ոլորտի հետ։

Նույնքան տխուր պատկեր է արտաքին առևտրում։ Արտահանումը նվազել է, իսկ ներմուծումն՝ ավելացել։ Ընդ որում, արտահանման նվազումն ավելի մեծ է եղել, քան ներմուծման աճը։ Արտահանումը նվազել է 6.7 տոկոսով, ներմուծումն աճել է 4 տոկոսով։ Արդյունքում ի՞նչ է տեղի ունեցել՝ առևտրային հաշվեկշիռն է վատացել։ Այն էլ շուրջ 20 տոկոսով կամ գրեթե կես միլիարդ դոլարի չափով։

Ֆինանսների նախարարն արդարանում է, որ արտահանումը նվազել է վերաարտահանումների կրճատման հետևանքով, փոխարենը՝ հայկական արտադրության ապրանքների արտահանումն ավելացել է։ Նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 29.7 տոկոս։ Եվ ի՞նչն է դրա հիմնական մասը՝ պղինձը։ Միայն այն, որ պղինձը գրեթե 39 տոկոսով թանկացել է, բավական էր, որպեսզի դրա հաշվին հայկական ապրանքների արտահանումը մեծապես ավելանար։ Դեռ չենք ասում, որ այս տարի էապես ավելացրել են պղնձի արդյունահանման ու արտահանման ծավալները։

Հենց դրա հաշվին էլ հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է։ Պատահական չէ, որ ֆինանսների նախարարը չգիտի, թե այլ ո՞ր ապրանքների արտահանումն է դեր ունեցել դրանում։ Այդպիսիք գուցե և չկան էլ։

Ոչ միայն արտաքին առևտրի հաշվեկշռն է վատացել, այլև ներքին առևտրի աճն է գրեթե դադարել։ Տարվա առաջին կեսին այն կազմել է 1 տոկոս, չնայած վերջին ամիսներին դա էլ է գրեթե զրոյացել, նույնիսկ անկումներ են գրանցվում։

Մեկ այլ խնդիր է այն, թե տնտեսության նկարագրվող բարձր աճերն ինչպես են ազդել մարդկանց սոցիալական վիճակի ու բարեկեցության վրա։ Քաղաքացիների համար տնտեսական աճի ամենապարզ չափիչը  սեփական եկամուտն է։ Հիմա տեսեք, թե 7.9 տոկոս տնտեսական ակտիվության պայմաններում, որն արձանագրվել է Հայաստանում, որքանո՞վ են աճել այդ արդյունքը ստեղծած քաղաքացիների եկամուտները։

Պաշտոնական տվյալներով՝ առաջին կիսամյակում միջին աշխատավարձը Հայաստանում ավելացել է 5.5 տոկոսով։ Միևնույն ժամանակ 4.6 տոկոսանոց գնաճ է գրանցվել։

Սա նշանակում է, որ իրական աշխատավարձի աճը կազմել է ընդամենը 0.9 տոկոս՝ այն էլ մինչև հարկումը։ Հարկումից հետո ավելի քիչ կլինի։

Դեռ չենք ասում, որ այդ նույն ժամանակ շատ ավելին է եղել սննդամթերքի գնաճը։ Սննդամթերքը թանկացել է 8.6 տոկոսով։ Ստացվում է, որ աշխատող քաղաքացիների մեծ մասը, 7.9 տոկոս տնտեսական ակտիվության պայմաններում, նույնիսկ կորցրել է իր գնողունակ լինելու կարողությունը։

Գիտենք, թե աշխատավարձերի աճն էլ սովորաբար ում հաշվին է տեղի ունենում։ Ինչպես միշտ, տուժողը լինում են ցածր աշխատավարձ ստացողները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>